02.03.2018 06:40 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Թեհմինա Հարությունյան. ««Դեղերի մասին օրենքը լավագույնս պայքարում է աղքատության դեմ։ Դիցուք, դու աղքատ մարդ, հատիկով դեղի փող ես հետ գցում, գնում առնում, իսկ հիմա ամեն հատի համար մի հատ կգնաս բժշկի, մի հատ դեղատուն ամիսը մի քանի անգամ, մինչեւ կամ հոգնես, կամ ճամփին մի տեղ մեռնես ու վերանա աղքատ տեսակդ»։

* * *

Վովա Հակոբյան. «ԵԼՔ-ի գոյություն ունենալուց ի վեր առաջին անգամ եմ իրենց քննադատում։ Բայց արդեն յուղ եք վառում տիկնայք եւ պարոնայք ելքական պատգամավորներ։ Լավ կանեք գնաք տներով։ Եթե նույնիսկ բոլորովդ դեմ եք քվեարկել ու քվեաթերթիկները ֆոկուսնիկները փոխել են, ապա առավել եւս այնտեղ անելիք չունեք։ Դուք նույնիսկ ձեր իսկ 7 ձենին չեք կարում տիրություն անեք, մեր քվեներից էիք խոսում»։

* * *

Դերենիկ Մալխասյան. «Մի անմեղ հարց՝ ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարությունների կողմից ինչ-որ պաշտոնական հայտարարություն, փաստաթուղթ կա՞, որտեղ նշվում է, որ մենք առաջնագծում անվտանգության նկատառումներից ելնելով տուֆ քարից պատ կառուցելու անհրաժեշտություն ունենք։

* * *

Ի՞նչ եք կարծում, ճիշտ չի՞ լինի, որ դպրոցներում որպես պարտադիր առարկա մտցվի վարվելակերպի ու քաղաքավարության կանոնները։ Ասենք, կրոնի պատմության դասավանդման գումարները թող ծախսեն այդ առարկայի դասավանդման վրա»։

* * *

Թաթուլ Հակոբյան. «Քանի որ արդեն 40 տարի միգրենը` սարսափելի գլխացավը հետս է, այսօր` մարտի 1- ից մեկ օր առաջ, գնեցի մոտ 2 տարվա դեղ, որովհետեւ, երբ ասենք՝ կեսգիշերին, սկսի ցավը, կամ պետք է շտապ կանչեմ, կամ մեռնելով գնամ բժշկի։ Խորին շնորհակալություն Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին, որ մտահոգվում են ամեն մի հայի համար։

* * *

Իզաբելլա Աբգարյան. «Ով երեխա է բանակ ուղարկում, պատմում է «չայնիների» գազան գներից։ Իսկ ո՞ւմ գրպանն են գնում այդ փողերը ու ինչեր կարելի էր առնել զորամասերի համար։ Գնում է բարձրաստիճան զինվորականի գրպանը։ Կարծես, սա ոչ ոքի չի հուզում։ Դե դրա լուծումը բարդ է։ Մարդիկ նման բաներից են զայրացած ու տեղն ունեն»։

* * *

Արեն Մանուկյան. «Ինչ-որ տեղ, ինչ-որ բան լրիվ փչացել է։ Այս հասարակությանը լրիվ ռեսթարթ է պետք։ Քանի օր է, ինտենսիվ ՖԲ-ում գովազդ է պտտվում՝ Արսեն Արծրունուն ազատ արձակելու կոչերով։ Ու ընկերներիցս էլ լիքը մարդ հավանել է, աջակցում է, 100-ավոր մարդիկ քոմենթներ են գրում, հերոսացնում։

Կայֆը այն ա, որ չեն էլ հերքում իրա մասնակցությունը սպանություններին, չեն հերքում, որ քաղաքական ուժի կառույցի անդամ է եղել, որը քաղաքական սպանություններ է արել, նարկոբիզնեսով է զբաղվել։ Ինչ-որ ապուշ հիմնավորումներ են բերվում, թե այս ընթացքում ինքը բանտից օնլայն համալսարան է ավարտել, ու դա բացառիկ բան է, դրա համար ազատենք։ Կամ փաստաբանն ասում է՝ իրա կազմակերպած 2 սպանությունները մեկը մյուսի հետ կապ չի ունեցել, դրա համար պետք է ցմահ չնստի։

Բայց իրենց ասածը, իր բարեկամների ուզածը հլը ոչինչ։ Որտեղի՞ց այս հոտային ապրելակերպը մարդկանց մեջ։ Ասենք մի բանը մի քիչ լավ փաթեթավորում են, կարեւոր չի տակը ինչ կա, վերջ, սաղս գոռում ենք՝ ազատություն Արծունուն, ոչ գիտեն ով է, ոչ գիտեն՝ ինչու է նստած»։

* * *

Մկրտիչ Իսրայելյան. «Մի քիչ գործընկերային էթիկան խախտեմ։ Շիրակի թեմի առաջնորդի եւ զոհված զինվորի համագյուղացիների հետ կապված կոնֆլիկտը երեւի էսքան սուր քննադատության չարժանանար, եթե զանգվածային լրատվամիջոցը, որը դարձավ այդ կոնֆլիկտի տեղեկատվական սկզբնաղբյուրը, իր ռեպորտաժը պատրաստեր ոչ թե միակողմանի, այլ բացի համայնքի բնակիչների կարծիքից ներկայացներ նաեւ թեմի առաջնորդի կարծիքը։ Եթե ռեպորտաժում ներկայացվեր նաեւ հոգեւորականի բացատրությունը, ապա գուցե կրքերը այսքան չբորբոքվեին։

Հ. Գ. էս գրառումովս չեմ ուզում արդարացնել թեմի առաջնորդին։ Բայց, երբ կարդում ես Աջապահյանի բացատրությունը՝ պատկերն ավելի պարզ է դառնում։ Բոլոր դեպքերում համարում եմ, որ անհիմն ձեւով կոնֆլիկտ հրահրվեց եկեղեցու եւ բանակի միջեւ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30