15.12.2017 09:38
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Լեւոն Ալթունյան - Կենդանակերպի նշանը՝ Կույս։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ցավոտ իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Անսպասելիորեն կհայտարարեք, որ Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական հարաբերությունների փորձ ունի։

Երեքշաբթի օրը գյուղնախարարը կաջակցի Ձեզ՝ հայտարարելով, որ Հայաստանում կարմիր խնձորի իրացման ծավալները 25 տոկոսով նվազել են։

Չորեքշաբթի օրը կառաջարկեք, որ Ձեր հրաժարականը պահանջողները պատվաստվեն ոչ միայն պապիլոմա, այլեւ մամիլոմա վիրուսի դեմ։

Հինգշաբթի օրը՝ հանդիպում նախագահականում։ Հնարավոր է հրաժարական։

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ մինչեւ 15 տարեկանների ոչ թե 25, այլ 100 տոկոսը սեռական հարաբերությունների փորձ ունի՝ եթե հաշվի առնենք, թե իշխանություններն ինչպես են վարվում նրանց հետ։

Շաբաթը եւ կիրակին նվիրեք պաշտոնյաների համար ապահովագրության նոր ձեւ հորինելով՝ անհեթեթ մտքեր հայտնելու դեպքերի համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31