20.07.2012 16:49
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Վանո Սիրադեղյանը այն ժամանակ արեց այն, ինչ հիմա անում է Սաակաշվիլին

Վանո Սիրադեղյանին վերաբերվող քրեական գործը անհետացել է մեկ դատարանից մյուս դատարան տեղափոխելու ժամանակ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քրեական վերլուծաբան, գրող Սերգեյ Գալոյանը։

«Վանո Սիրադեղյանի գործով դատական նյութերը անհետացել են մոտավորապես 6 ամիս առաջ, իսկ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ասել։ Նախ` սկսեմ նրանից, որ Վանո Սիրադեղյանի վրա ոչ մի քրեական գործ հարուցված չէ։ Դա քրեական գործ է Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա ավազակախմբի վերաբերյալ, որն էլ անհետացել է», նշել է Ս. Գալոյանը։ «Tert.am»-ի հարցին, թե վերջինս ինչպե՞ս է վերաբերվում Վանո Սիրադեղյանին վերադարձնելու համար նկատվող հասարակական ակտիվությանը եւ, մասնավորապես, այդ նպատակով սկսված ստորագրահավաքին, վերջինս ասաց, որ Վանո Սիրադեղյանին հարկավոր է վերադարձնել հայրենիք, քանի որ «Վանոյի պետքը կա»։ «Վանո Սիրադեղյանը 90-ականների Հայաստանում կատարեց այն, ինչ Մուսոլինին 1923 թվականին, եւ ինչ հիմա անում է Սաակաշվիլին Վրաստանում։ Այսինքն, Վանոն վերացրեց «գողականների քոքը», ինչը հիմա անում է Սաակաշվիլին, եւ որը արել էր Մուսոլինին», ասել է Ս. Գալոյանը։