12.05.2017 03:04 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Լեւոն Սարդարյան. «Չասեք, էլի` Լեւոնը սենց, Լեւոնը նենց, բայց ես մի պարզ ճշմարտություն գիտեմ։ Երբ կամուֆլյաժ ներկած, առանց տարբերանշանների մեքենան, որի մեջ զինվորական համազգեստով երկու մարդ են նստած, ընկնում է գնդակոծության տակ, դա լրագրողական գործունեության հետ կապ չունի։

Սա խոսում է անվտանգության տարրական կանոնների չիմացության կամ դրանց բացահայտ արհամարհման մասին։ Ու նաեւ պնդում եմ, որ եթե նույնը տեղի ունենար, բայց հակառակ ուղղությամբ, այսինքն` մերոնք մի էդ կարգի մեքենա խփեին, Ֆեյսբուքի հայկական հատվածը մենակ ու բացառապես այս փաստարկն էր բերելու։

Հ.Գ. Առողջություն մեր գործընկեր օպերատորին։

Հ.Հ.Գ. Էդ գեներալ Արշակին բացատրեք, որ ինքը քաղաքացիական անձ է»։

* * *

Հարություն Մնացականյան. «Ֆեյսբուքը լավ ուժ է, էլի, Արշակունյաց փողոցի խաչմերուկում լուսացույցի սեկցիաների եւ երթեւեկության փոփոխություն է տեղի ունենում, շնորհիվ ակտիվ օգտատերերի բողոքի ալիքի»։

* * *

Գոհար Հակոբյան. «Ընտրությունների նախաշեմին մեր տուն է զանգում մի աղջիկ ու ասում. «Դուք ծանրոց ունեք»։ Ասում եմ՝ շնորհակալություն, գիտենք։ Աղջիկն ասում է. «Ծանրոցը մայիսի վերջին նոր կլինի Հայաստանում, բայց դուք պետք է այսօր ձեր անձնագիրը նկարեք, viber-ով ուղարկեք ու համարն էլ ասում է։ Ասում եմ. «Սիրելիս, ինչու պետք է անձնագիրս նկարեմ եւ ուղարկեմ», ասում է. «Մաքսայինը նոր օրենք է հանել»։ Ասում եմ՝ որտեղ կարդամ այդ նոր օրենքը, խեղճացած շարունակում է. «Ումից անձնագիրն ուզում ենք, որ նկարի, ուղարկի, հրաժարվում է»։ Հիմա ասեք՝ ինչ անուն տամ այս երեւույթին»։

* * *

Հովհաննես Շողիկյան. «Արշակ Զաքարյանն ամիսներ առաջ աքլորացել էր, սպառնալիքներ էր հնչեցնում, թե քեզ ո՞վ է թույլ տվել որպես «լրագրող», կամուֆլյաժ մեքենայով, զենքով ու առանց ուղեկցության դիրքեր բարձրանաս, դիրքերում առանց համապատասխան պաշտպանվածության «աչքի ընկնելը» ՌԱԶՄԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ հետ աղերս չունի։

Հ.Գ. Դավիթին շուտ ապաքինում։

* * *

Սուրեն Սահակյան. «Մինչեւ մեր սահման ճանապարհը, իհարկե, վատն էր։ Դա դիտարկում ես երկրի գաղջ մթնոլորտի կոնտեքստում ու հասկանալի է դառնում։ Բայց երբ Թիֆլիսից հարթ ճանապարհով գալիս ես սահման ու շարունակում դեպի Երեւան, քաղաքացու արժանապատվությունդ, անկախ քեզնից, Հաղարծինի ցեխերի մեջ կորում է»։

* * *

Հովիկ Չարխչյան. «Եթե Հայաստանի վարչապետը որոշում է լուծարել Լեզվի տեսչությունը, ուրեմն նա վատ վարչապետ է։ Եթե ինչ-որ մեկը այդ որոշումը պարտադրել է վարչապետին, ուրեմն նա վատ վարչապետ է։ Եթե չի հասկանում, թե ինչ է անում, ուրեմն վատ վարչապետ է, որովհետեւ լավ վարչապետի մտքի ծայրով անգամ պիտի չանցներ խնդրի այդպիսի լուծումը։ Ու եթե ես հիմա նաեւ պիտի նստեմ, բացատրեմ, թե ինչո՞ւ, ուրեմն վիճակն իսկապես անմխիթարական է։ Նա, ով հասկացել է` հասկացել է, ով չի հասկացել` երբեք չի հասկանա»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30