11.06.2016 14:19 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

ՔՊ-ից դուրս եկան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեւավորումից մեկ տարի անց սկսել է քանդվել. երեկ հայտարարություն են տարածել ՔՊ Վանաձորի տարածքային կառույցի խորհրդի անդամները՝ տեղեկացնելով, որ կուսակցության վարչության գործելաոճի հետ անհամաձանությունների պատճառով իրենք դադարեցնում են անդամակցությունը ՔՊ-ին։

Բանն այն է, որ ՔՊ վարչությանը դուր չի եկել այն հանգամանքը, որ Վանաձորի կառույցի անդամներն առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի եւ հնարավոր դաշինքներ կազմելու վերաբերյալ բանակցություններ են վարել ընդդիմադիր մյուս կուսակցությունների հետ։ ՔՊ վարչությունում դա գնահատել են որպես «ծրագրային եւ կանոնադրական պահանջներն իրականացնելու, քաղաքական կամքի բացակայություն»։ Մինչդեռ, Վանաձորի կառույցի անդամները նշել են, թե «ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը նույն կանոնադրության համաձայն, տարածքային կազմակերպությունների խորհրդի իրավասության հարցեր են», եւ հայտարարել. «Ստեղծված իրավիճակում չենք տեսնում կուսակցության ներսում առողջ աշխատանքային մթնոլորտ, իսկ վարչության առերեւույթ հանրապետականից չտարբերվող աշխատաոճի պայմաններում անիմաստ ենք համարում մեր անդամակցությունը»։

«ՉԻ» տեղեկություններով, նույն խնդիրը հասունացել է նաեւ Գյումրիում. այստեղ էլ ՔՊ տարածքային կառույցի անդամներն ինքնուրույն բանակցություններ են վարում տեղի ընդդիմադիր ուժերի հետ՝ միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու հարցի շուրջ, եւ նրանց այդ քայլը եւս դուր չի եկել ՔՊ վարչությանը։ ՔՊ Գյումրիի կառույցը, սակայն, դեռ չի հրապարակայնացրել իր ներքին կոնֆլիկտը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31