19.01.2018 09:39 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Ապրես Զոհրաբյան. «Եթե ես ճիշտ եմ հասկանում` Սերժ Սարգսյանը լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանին է ակնարկում։ Մարդը մի քանի լեզու գիտի, միջազգային օլիգարխիայի հետ կապեր ունի, Մեծ Բրիտանիայի Արքայական ընտանիքի հետ լավ հարաբերություններ ունի, ոչ մի կուսակցության անդամ չի եղել, ժամանակին Հայաստանում Ամուլսար անունով հանքում մասնաբաժին ուներ կամ գուցե դեռ ունի եւ ամենակարեւորը լայնեզր ժպիտ եւ Սարգսյան ազգանուն ունի։

Այս կարեւորագույն պաշտոնին ինձ խանգարում է միայն կուսակցական անցյալս, թե չէ հայերեն, ռուսերեն, անգլերեն գիտեմ, Սաադի ու Հաֆեզ արտասանելու մակարդակով պարսկերեն գիտեմ, յոգա ասանաների անվանումների եւ մանթրաներ ասելու մակարդակով սանսկրիտ գիտեմ։ Գամարջոբա, ռոգոռախառ մակարդակով վրացերեն գիտեմ։ Հայ Հիտլեր մակարդակով գերմաներեն գիտեմ ու այդպես բազմաթիվ լեզուներ գիտեմ։ Ֆեյսբուքի ընկերներ ունեմ բոլոր աշխարհամասերում եւ Հիլարի Քլինթոնի հետ էլ նկարված ունեմ»։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Ըստ Սերժ Սարգսյանի «Ապագա նախագահը, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»։ Ես գտել էի էդպիսի 2 հոգու բայց հետո տեսա, որ Շառլ Ազնավուրը մի քանի հատ քաղաքական ու կողմնակալ հարցազրույցներ է տվել, դրա համար էլ մնաց ընդամենը մեկը ու դա մեր «Արսենալի» խաղացող Հենրիկ Մխիթարյանն է»։

* * *

Հայկակ Արշամյան. «Շուշան Պետրոսյանը Eurasia Partnership Foundation-Armenia-ի գոնե մի տոկոսի չափով թող գործ անի, հետո նոր ինքնապաթոսախեղդ լինի։ Վհուկների որսն իրական վհուկների ձեռքով է իրականացվում»։

* * *

Գայանե Աբրահամյան. «Մեկը Շուշանին ասի. պաթոսախեղդ անելու փոխարեն տղայիդ բանակ ուղարկի, այլ ոչ թե հիվանդության պատճառաբանությամբ ազատի, հերիք է էլի բանակն ու հայրենասիրությունը կեղծ պաթոսի մեջ խեղդեք ու ապականեք»։

* * *

Արտակ Հարությունյան. «Ինձ շատ էլ դուր ա եկել Շուշան Պետրոսյանի՝ ԱԺ-ում ելույթը։ Համարյա մեր դասարանի հարվածային սովորող Գայանեի՝ 6-րդ դասարանում «Մեր հայրենիքը» խորագրով միջոցառման ժամանակ ելույթի չափ լավն էր։ Որ ԱԺ-ում լինեի, նույնիսկ ծափ կտայի ու ծաղիկներ կնվիրեի»։

* * *

Արծրուն Պեպանյան. «Քիչ առաջ մի ցավալի լուրի հանդիպեցի՝ պետական մի պաշտոնյայի որդի, ով որեւէ խախտում չէր արել, ավտովթարից զոհվել էր։

Լուրի արձագանքները՝

- հավանել՝ 20%

- հրաշալի է՝ 30%

- տխուր է՝ 50 %

Կարծում եմ մեր վիճակը քաղաքականից անցում է կատարում դեպի հոգեբանական շեղումների դաշտ։ Սա մտահոգիչ է»։։

* * *

Միքայել Զոլյան. Փաստորեն Վ. Սարգսյանին արդեն վերջնականապես կարելի ա վարչապետության թեկնածուների ցուցակից ջնջել։ Շատ ափսոս, բայց ոչինչ, բարեկամներ, եկեք չտխրենք, կյանքը շարունակվում է»։

* * *

Կարեն Քոչարյան. «Թանկացումների ֆոնին մի փոքր վերլուծություն արեցի եւ եկա այն եզրահանգման, որ Հայաստանում գին-որակ հարաբերակցությունը իդեալական է միայն ընտրողների ձայնի պարագայում։ Ի դեպ, սա նաեւ այն միակ դեպքն է, որ միջազգային շուկայի գների տատանումը ազգային այս արժեքի վրա որեւէ ազդեցություն չի ունենում»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30