22.09.2017 09:50 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ են խոսում

World-պերֆորմանս. ամեն ինչի շուրջ

<span lang=Մայքլ Ջեքսոնի աչքերը" title="Մայքլ Ջեքսոնի աչքերը" />
Մայքլ Ջեքսոնի աչքերը .

«Նրա բարիտոնը ինտերնետ- մշակույթի մաս է դարձել»,- խորհրդային երգիչ Էդվարդ Հիլի 83-ամյակին նվիրված մեծ նյութում գրում է The Telegraph-ի լրագրողը։

Հիշեցնենք, որ Հիլը մահացել է 2012 թվականին։ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Հիլի մեծ պոպուլյարության պատճառը «Я очень рад, ведь я наконец возвращаюсь домой» երգն է դարձել։ Երբ 2009 թվականին YouTube-ում հայտնվել է 1976 թվականի ձայնագրությունը, ամերիկյան հանդիսատեսն այն անվանել է «Trololol», որը սիրվել է առանց բառերի տեքստի համար։ The Thelegraph-ի նյութում առանձին բլոկը նվիրված է Հիլի կենսագրությանը. նրա մանկությանը ռազմական Սմոլենսկում, Լենինգրադյան կոնսերվատորիայում սովորելուն եւ ԽՍՀՄ-ում կարիերային։ Հիլի պոպուլյարությունը հաստատում են 26 մլն դիտումները եւ Google-ի պատկերած դուդլը։

Մայքլ Ջեքսոնի պաշտոնական ինստագրամ-աքաունթում 15 վրկ տեւողությամբ հոլովակ է հրապարակվել։ Վիդեոյում Հելոուինի դասական ատրիբուտներն են՝ սեւ կատուները, կարմրաչյա բուերը, սեւ այրի սարդը եւ լիալուսինը։ Անսպասելիորեն, խառնարանից հայտնվում են Մայքլ Ջեքսոնի աչքերը։ Հոլովակն ավարտվում է «Michael Jackson. Scream» գրությամբ։ Ըստ i-D-ի, խոսքը երգչի ընկերության նոր նախագծի մասին է, որի մանրամասները գաղտնի են պահվում։ Հայտնի է միայն, որ նախագիծը կթողարկվի սեպտեմբերի 29-ին։ Կյանքի օրոք Ջեքսոնի ներկայացուցիչ Ջոն Բրանկան հայտարարել է, որ գալիք օրերին 2 շաբաթվա ընթացքում եւս մի քանի անոնս կթողարկվի եւ հերքել է ասեկոսեներն այն մասին, որ Scream-ը Ջեքսոնի չթողարկված երգերի նոր ալբոմը կդառնա. «Մենք չենք պլանավորում չթողարկված երաժշտություն թողարկել դեռեւս երկար ժամանակ։ Սակայն դա չի նշանակում, որ մոտ ապագայում մենք ձեզ համար հետաքրքիր նորություններ չենք պատրաստում»։ Հիշեցնենք, որ Մայքլ եւ Ջանեթ Ջեքսոնների կատարմամբ «Scream» երգն առաջին անգամ թողարկվել է փոփ-արքայի «HIStory։ Past, Present and Future, Book I» ալբոմում 1995 թվականին։

Լոնդոնյան The Telegraph-ի կայքում գերմանացի սուպերմոդել Կլաուդիա Շիֆերի հեղինակությամբ խորագիր է հրապարակվել: Սկսնակ խմբագրի տեքստի թեման դարձել է 1994 թվականի Էլեն ֆոն Ունվերթի Claudia։ The Real Barbie նկարահանումը, որում Շիֆերը փորձել է Mattel բրենդի տիկնիկի դերը։ Մոդելը հիշում է, որ ամեն անգամ լացակումած ծիծաղել է այն պահին, երբ լսել է իր համար նոր դարձած «սուպերմոդել» բառը, այնուհետեւ հասկացել է, որ այն շատ սազում է իրեն. «Ես իրական սուպերմեն եմ խաղացել, որը թաքնված է դիմահարդարման եւ սանրվածքի հետեւում, որպեսզի նրան չճանաչեն, իսկ ռեալ կյանքում եղել եմ Քլարկ Քենթը՝ համեստ ինտրովերտ»։ Խորագրի վերջում Շիֆերը նշել է, որ իր նախաբանով Rizzoli հրատարակչատան Էլեն ֆոն Ունվերթի գիրքը վաճառքում կհայտնվի հոկտեմբերին՝ 59 դոլար արժեքով։

Տեխասի համալսարանի հետազոտողները էլեկտրոնային լարով MasSpec սպիտակ բարակ գրիչ են ստեղծել, որը 10 վայրկյանում ախտորոշում է քաղցկեղը։ MasSpec-ը հետեւյալ կերպ է աշխատում. բժիշկը գրիչի ծայրը հասցնում է մաշկի որոշակի մասին եւ սեղմում ոտնակին։ Այդ պահին գրիչի ծայրը ջրի մանր կաթիլ է արտադրում, այնուհետեւ դեպի մասս-սպեկտոմետր (նյութերը հետազոտող սարք) է ներքաշում հետ է քաշում այդ կաթիլը եւ, 10 վայրկյան անց, համակարգչի էկրանին վերարտադրում է հետազոտության արդյունքը։ Լաբորատոր պայմաններում գիտնականները հետազոտել են մարդկանց եւ կենդանիների մաշկի օրինակները, եւ հետազոտումներն ապացուցել են, որ MasSpec-ը, 93% հավանականությամբ, ախտորոշում է թոքերի, ձվարանների, վահանաձեւ գեղձի եւ կրծքի քաղցկեղը։ Տվյալ պահին գիտնականների թիմը փորձում է ընդլայնել քաղցկեղի տեսակների ցանկը, որը կկարողանա ախտորոշել գրիչը։

The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում կինոդերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ իր ընտանիքը իրաքցի փախստականի է բնակեցրել։ Տղամարդու հասակը եւ այլ տեղեկություններ չեն հայտնվում, սակայն հայտնի է, որ փախստականը եզդի է եւ այժմ ապրում է Քենթուկի նահանգի Օգոստոս քաղաքում գտնվող Քլունիների առանձնատանը, ինչպես նաեւ սովորում է Չիկագոյի համալսարանում։ «Նա ավտոբուսով Մոսուլ էր ուղեւորվում, երբ ԻՊ-ի տեռորիստները գնդակահարել են ավտոբուսի 2 վարորդներին եւ ասել. «Եթե ձեզանից որեւէ մեկը ցանկանում է քոլեջ հասնել, մենք նրան կգնդակահարենք»։ Նա ողջ է մնացել եւ հասել է մինչեւ Ամերիկա։ Նա անցել է բոլոր հսկիչ անցակետերն ու ստուգումները, եւ, երբ այդ ամենը վերջապես ավարտվել է, տրամաբանական էր, որ մեկը նրան ասեր. «Ցանկանո՞ւմ ես կյանքդ ավելի լավ դարձնել: Մենք կարող ենք քեզ օգնել».- պատմում է դերասանը։ Հիշեցնենք, որ Քլունիի The Clooney Foundation for Justice հիմնադրամն օգնում է փախստականներին, որոնք ցանկանում են կրթություն ստանալ ԱՄՆ-ում։ «Վերցրեք 20 մլն դոլար եւ ներդրեք ուղիղ մեր հիմնադրամում։ Գումարները կգնան փախստականների կրթությանը, նրանց համար կացարանին, բոլոր այն բաների համար, որոնց վրա մենք կցանկանայինք աշխատել»,- մեկնաբանել է Ջորջ Քլունին։ 

Նորաձեւ լուսանկարիչների ամենահայտնի դուետն իրենց 20-ամյա գործունեության ընթացքում արված լավագույն լուսանկարների տպագիր ռետրոսպեկտիվ են թողարկել։ «Mert Alas & Marcus Piggott» լակոնիկ վերնագրով գիրքը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 23-ին աշխարհի բոլոր խոշոր գրախանութներում եւ Taschen հրատարակչատան պաշտոնական կայքում։ 400 էջից բաղկացած գրքում տեղ են գտել հայտնի դերասանների, երաժիշտների եւ մոդելների լուսանկարները՝ ավելի քան  300 կադր։ Մերթը եւ Մարկուսը հայտնի են դարձել մոդելներով անկեղծ լուսանկարների շնորհիվ։ «Մերկ լուսանկարը մարդկային ֆորմաներից եւ ցանկություններից բաղկացած կոմպոզիցիա է։ Ես չեմ հետաքրքրվում մարմնով` որպես սկուլպտուր կամ մերկ մաշկով՝ որպես մարմին։ Սա համարձակության եւ հստակության, մարդկային մարմնի ուժի կոմբինացիա է»,- պատմում է Մերթ Ալասը։ «Գրքում լուսանկարներից շատերն իրենց մեջ մեր առանձնահատուկ վայրեր, առանձնահատուկ հիշողություններն ու այն ժամանակների պահերն է պահպանում, երբ մեր ձայները նոր-նոր սկսում էին լսել արվեստի եւ նորաձեւության աշխարհներում։ Այնքան շատ հիշողություններ, այնքան շատ պատմություններ»,- ընդգծում է լուսանկարիչը։ Գրքի արժեքը 587 դոլար է։

Conde Nast հրատարակչատունը հայտարարել է եւս մեկ վերակազմավորման մասին։ Փոփոխությունները դիպչելու են ողջ ընկերությանը եւ «խմբագրությունների ու վաճառքների բաժինների խոշոր կրճատումներ» են ենթադրում։ Conde Nast-ը դեռեւս զերծ է մնում պաշտոնական հայտարարություններից։ «Փոփոխությունները կապված են այն փաստի հետ, որ այժմ ընկերությունն ավելի շատ գումարներ է կորցնում, քան անցած տարի։ Սա ազդել է ոչ ստաբիլ վաճառքների, գովազդային ոլորտի եւ տպագիր արտադրանքի հետ կապված իրավիճակի վրա»,- հայտնում է WWD-ը։ Հիշեցնենք, որ 2017 թվականին Conde Nast-ը արդեն խոշոր վերակազմավորում է անցկացրել։

Դանիայի համալսարանի նոր քննաշրջանում ուսանողներին «Beyonce, Gender and Race» («Բեյոնսեն, սեռը եւ ռասան») կուրս կառաջարկվի։ Պրոֆեսոր Էրիկ Շտեյնսկոհը պատմել է, որ Բեյոնսեն նույնքան հետազոտության առարկա կդառնա, որքան գրականությունը կամ օպերան։ «Բեյոնսեն կարեւոր է աշխարհը հասկանալու համար, որում մենք ապրում ենք։ Նա ամենախոշոր փոփ-արտիստներից մեկն է, սա նրան ժամանակակից աշխարհի հետազոտության համար կարեւոր է դարձնում։ Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք նրա երգերն ու տեսահոլովակները։ Ֆոկուսը ուղղված կլինի գենդերային հարցերին, սեքսուալության եւ ռասայական տարբերությունների թեմային։ Կուրսի նպատակներից մեկը սկանդինավյան ուսանողներին սեւ ֆեմինիզմի մասին պատմելն է։ Այս թեման նրանց գրեթե ծանոթ չէ։ Մենք ցանկանում ենք ֆեմինիզմը հետազոտել որպես կազմակերպություն»,- մեկնաբանում է պրոֆեսորը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Տեխասի համալսարանում «Black Women, Beyonce and Popular Culture» («Սեւ կանայք, Բեյոնսեն եւ փոփ-մշակույթը») թեմայով դասընթացների շարք է անցկացվել, որոնց հետազոտության հիմնական նյութը երգչուհու «Lemonade» վիզուալ ալբոմն էր։

Apple ընկերությունը հաստատել է, որ լոնդոնյան Roundhouse չի անցկացնի Apple Music Festival ամենամյա փառատոնը։ Ըստ MBW-ի, ընկերությունը չի փակում կենդանի համերգների ուղղությունը, այլ զարգացնում է այլ ձեւաչափեր։ Օրինակ՝ 2017 թվականին Apple-ը դարձել է Լոնդոնում Skepta ռեփերի եւ Haim խմբի, Բրուքլինում՝ Arcade Fire խմբի եւ Տեխասում՝ SXSW-ի ելույթների գործընկերը։ Apple-ը նաեւ Apple Music-ում հովանավորում է «Up Next» երիտասարդ տաղանդների բլոկից արտիստների կենդանի ելույթները։ Apple-ի 9 երաժշտական փառատոներից յուրաքանչյուրը տեւում է 10 օրից մինչեւ մեկ ամիս։ Ամեն օր հյուրերի եւ հանդիսատեսի համար հատուկ համերգներ են անցկացվել։ Տոմսերը խաղարկվում էին ընկերության պաշտոնական հավելվածներում։ Վերջին 2 տարվա ընթացքում փառատոնն անցկացվում էր Լոնդոնի Roundhouse շենքում։ 2016 թվականին փառատոնին մասնակցել են Էլթոն Ջոնը, Ալիշա Քիզը, The 1975-ը եւ Chance The Rapper-ը։ Հիշեցնենք, որ 2007-2015 թվականներին փառատոնը կոչվում էր iTunes Festival։ 10 տարվա ընթացքում նրանում հանդես են եկել Էմի Ուայնհաուսը, Ադելը, Coldplay-ը, Լեդի Գագան, Քենդրիկ Լամարը, Ֆարել Ուիլյամսը, Oasis-ը, Arctic Monkey-ը ու The Weekend-ը։

Georgia Tech-ի (Ջորջիա նահանգի տեխնոլոգիական համալսարան) հետազոտողները մեկ տարուց ավելի աշխատել են նոր արհեստական ինտելեկտի ծրագրային կոդի վրա։ Ըստ գիտնականների մտահղացման, մեքենան պետք է կարողանա վերստեղծել այն, ինչ տեսնում է։ Համակարգիչը հետեւում էր, թե ինչպես նրա ստեղծողները Super Mario Bros խաղն են խաղացել եւ ճշգրտությամբ վերարտադրել է խաղը՝ առանց ծրագրային կոդն իմանալու։ Մեքենան հետազոտել է, թե ինչպես են էկրանին տեղափոխվում ֆիգուրները, եւ վիդեոխաղը ստեղծել է զրոյից։ Համակարգիչը կռահել է լոգիկ կանոնները, որոնք ներդրված են սկզբնական կոդում։ Այժմ գիտնականներն արհեստական ինտելեկտին ավելի բարդ խաղ են ցուցադրում՝ Mega Man-ը։ Նրանք համոզված են, որ համակարգիչը կվերստեղծի նաեւ դա. «Ես, իսկապես, կարծում եմ, որ այս արհեստական ինտելեկտի ապագա տարբերակը կկարողանա հետազոտել մեր իրականության ցանկացած սահմանափակ մասերը»,- ասում է հետազոտող Մեթյու Գուձիալը։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30