25.09.2015 12:50 Արման Գալոյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Խայտառակեց ռեսպուբլիկան

Սերժ Սարգսյանի իշխանությունը դիվանագիտական ասպարեզում հայտնվել է անախորժ դրության մեջ։ Իսկ պատճառը իշխանական կուսակցության՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անհարգալից հայտարարություններն են՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հասցեին։

Օրերս դեսպան Միլսը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը եւ անգամ՝ ազգային անվտանգությունը։ Եվ ահա Վահրամ Բաղդասարյանը, հակադարձելով դեսպանի հայտարարություններին, ասել էր, թե դա դեսպանի մասնավոր կարծիքն է, ոչ թե ԱՄՆ-ի, ու հավելել` «Բայց դրան շատ լուրջ վերաբերվել եւ պաշտոնական պատասխան տալ չեմ կարծում, թե պետք է»։ Ընդ որում, Վ.Բաղդասարյանն այս հայտարարությունն արել էր մի իրավիճակում, երբ ՀՀ ԱԳ նախարարը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցում է ՄԱԿ գլխավոր ասամբլեային ու նաեւ հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովին։ Չի բացառվում, որ օրերս ԱՄՆ մեկնի նաեւ Սերժ Սարգսյանը՝ հանդիպելու Ալիեւի հետ։

Բնականաբար, Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունները լուրջ դժգոհություն են առաջացրել ԱՄՆ դեսպանությունում։ Միայն թե, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դեռ չի արձագանքել Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը։ Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, նրանք չեն պատրաստվում «կուլ տալ» Վ.Բաղդասարյանի ասածները։ Պարզապես, այս պահին նրանք փորձելու են հարցին անդրադառնալ ավելի լուրջ ձեւով՝ դիվանագիտական խողովակներով, ինչպես նաեւ մասնավոր հանդիպումների ժամանակ՝ Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի առաջ լրջորեն բարձրացնելով այն։

«ՉԻ» տեղեկություններով, Վ.Բաղդասարյանի այս հայտարարությունը նաեւ Սերժ Սարգսյանի զայրույթն է հարուցել։ Ու պատահական չէ, որ երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «գործուղվել էր» ասուլիսի, որպեսզի  փորձեր փրկել իրավիճակը՝ ասելով. «Հայաստանում ԱՄՆ դեսպանի կողմից հնչեցված բոլոր առաջարկները, որոնք վերաբերում են կոռուպցիոն երեւույթներին, կարող են քննարկման առարկա դառնալ»։ Բացի այդ, Մելիքյանը հայտարարել է. «Կարծում եմ, որ դեսպանը ներկայացնում է ե՛ւ երկիրը, ե՛ւ իր տեսակետը»։ Ի դեպ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, թե նա տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր է, միայն թե՝ զարմանալ կարելի է, թե ինչպես դոկտոր-պրոֆեսորը, որը նաեւ իշխող ուժի խորհրդարանական խմբակցությունն է ղեկավարում, դիվանագիտական նրբություններին չի տիրապետում ու իրեն թույլ է տալիս ԱՄՆ դեսպանի հասցեին անվայել արտահայտություններ անել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28