12.01.2018 07:31 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Ճիճու որսացողները

«Ոստիկանությունը միշտ պատժել է հասարակությունում վխտացող բոլոր ճիճուներին, ոջիլներին եւ շարունակում է պատժել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես խոսեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը` չհամաձայնելով այն տեսակետին, թե ժամանակին իրավախախտումներ կատարած անձինք պատասխանատվության չեն ենթարկվել, ինչի արդյունքում վարորդական իրավունք չունեցող անձի մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով զոհվեց երկու ոստիկան։

Եթե այսուհետ ձեր բակերում, փողոցներում եւ շքամուտքերում տեսնեք հակագազով ոստիկանների, մի' վախեցեք, նրանք պարզապես ճիճուներ եւ ոջիլներ են որսում։ Իսկ միջատները կանաչ գոտուց զրկված լինելու պատճառով լցվել են քաղաք եւ դրանք, պետք է նկատել, չափազանց շատ են, ոստիկաններն էլ` խիստ ծանրաբեռնված։ Միմիայն այդ պատճառով է Ճվճվ Արոյի տղան մինչեւ երկու ոստիկան սպանելը անարգել վարել մեքենան։ Ուստի, ՀՀ քաղաքացիներին մնում է ըմբռնումով մոտենալ, զգոն լինել եւ իզուր տեղը չզմվել վարորդական իրավունք չունեցողների, կամ` այն փողով ձեռք բերածների մեքենաների տակ` հազարապատկելով ոստիկանների` քաղաքը վտանգավոր միջատներից պաշտպանելու առանց այդ էլ բարդ հոգսն ու պատասխանատվությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30