Հինգշաբթի, 7 հունիսի 2012, #590 տպագիր համարը

    Առաջին էջ
  • Հիմարներին խիստ վնասում են նրանք, ովքեր գովաբանում են նրանց։

    Դեմոկրիտ

  • Դրամի կայունության վախճանը

    Դրամի կայունության վախճանը

    Համարի թատրոնը
    Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի ֆինանսական շուկայում, լավ բեմականացված խուճապ է հիշեցնում։ մանրամասն

  • «ՉԻ» ռիթմով Կոնգրեսի խմբակցությունն առաջին նիստն է հրավիրել

    Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի խմբակցության առաջին նիստը։ Նիստից հետո հայտնի դարձավ, որ Կոնգրեսի խմբակցության անդամները որոշել են հրաժարվել իրենց հասանելիք ԱԺ 1 մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Քրիստինե Խանումյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով Շնորհակալ եմ պաշտոնից էլ, ՀՀԿ-ից էլ

    «ՉԻ» տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզպետի նշանակման հարցը այս օրերին ՀՀԿ-ում դարձել է, ոչ ավել, ոչ պակաս, հայոց հարց։ Նշենք, որ դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործադիրում հաստատվելու համար այս մարզում ՀՀԿ-ի համար առավելագույն ցուցանիշներ ապահովելու համար ակտիվորեն պայքարում էին ՀՀԿ-ականներ Ռաֆիկ Գրիգորյանն ու Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն։ Գայանե Զարգարյան ավելին

  • Երկրորդ էջ
  • Հայի որեւէ խելքը Գալ տարի` ընտրակաշառքը միայն դոլարով

    Խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ ամիս է անցել, եւ երեւի արդեն կարելի է ամփոփել, թե այս մեկ ամսվա ընթացքում ով ինչին հավատաց, եւ ինչը փոխվեց։ Փոփոխություններ իսկապես եղել են. փոխվել են սննդամթերքի գները, դրամի փոխարժեքը եւ Հայաստանի բնակչության թիվը (պաշտոնական թվեր դեռեւս չկան, բայց հաշվի առնելով արտագաղթի տեմպերը` կարելի է վստահաբար պնդել, որ միայն մայիսին Հայաստանից անվերադարձ հեռացել է եւս 20 հազար մարդ)։ Թե ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից` հասկանալի է, թե ինչու է սննդամթերքը թանկանում` նույնպես պարզ է (օլիգարխները պիտի ընտրակաշառքի «տեղը հանեն»), իսկ ահա դրամի արժեզրկման դեպքում իրավիճակն այնքան էլ հասկանալի չէ։ Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Գրիգոր Ոսկանյան ավելին

  • Լուր-մեկնաբանություն Է՛լ ավելի թափանցիկ

    Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե «Մենք հավատացած ենք, որ Հայաստանը... ամեն ինչ կանի, որ հաջորդ ընտրությունները լինեն էլ ավելի թափանցիկ ու ազատ»։ ավելին

  • Լուր-մեկնաբանություն Վարիանտ շատ կա, տնտեսությո՛ւն չկա

    «Տիգրան Սարգսյանը պարկեշտ անձնավորություն է եւ այս տարիների ընթացքում, որպես վարչապետ, հսկայական փորձառություն է ձեռք բերել», հայտարարել է Սերժ Սարգսյանը։ ավելին

  • Երրորդ էջ
  • Աստղը տարածները Գոնե երգել իմանայիք

    ATV-ի հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի տաղավարում նախօրեին եւ երեկ հյուրընկալվել էին հայկական շուո բիզնեսի աստղերը։ Թաթուլին ու Սպիտակցի Հայկոյին, չգիտես ինչու, չէին հրավիրել Նունե Եսայանին պաշտպանելու նենգ եւ ստոր այն լրագրողից, որը հանդգնել է անդրադառնալ Նունե Եսայանի` մայիսի 9-ին Ստամբուլում կայացած մենահամերգին եւ թուրքական «Hurriyet daily» պարբերականին տրված հարցազրույցին։ Գոհար Վեզիրյան ավելին

  • Չորրորդ էջ
  • Թիմը չկա «Բազմակուսակցական համակարգը ոչ միայն չկայացավ, այլ նաեւ այլասերվեց». Այս կարծիքին է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը

    Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական տարբեր գործիչներ, հատկապես նրանք, ովքեր չեն հայտնվել 2012-ի խորհրդարանում, կամ քաղաքից բացակայում են ինչ-ինչ պատճառներով, կամ էլ բջջայինները անջատած ու աշխարհից խռոված աշխատում են մարդկանց հետ չշփվել։ Իսկ հասարակությունը ակամայից սկսում է մտածել, որ այդ մարդիկ այլեւս հրաժարվել են քաղաքական գործունեություն ծավալելու մտքից։ Մինչդեռ ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը «ՉԻ» հետ զրույցում պնդեց, որ հիմա ինքը առավել ակտիվ է քաղաքականության մեջ, եւ պարտադիր էլ չէ, որ այդ գործունեությունը ինքը ծավալի այսօրվա խորհրդարանում. Գայանե Զարգարյան ավելին

  • Աշխարհի վերջը չէ

    Սկիզբը N 575, 580, 585

    Գրողը պատասխանում է խմբագրի հարցերին
    - Քո պահվածքով ասես պաշտպանության տակ ես առնում կոմկուսը։ Հայկոմկուսի դերի քո պատկերացո՞ւմն է ուրիշ, թե՞ դա արձագանք է հասարակական զանազան գոյակցությունների նկատմամբ որոշ պատգամավորների անհանդուրժողական վերաբերմունքի։ Հրանտ Մաթեւոսյան ավելին

  • Հինգերորդ էջ
  • Ով` ինչի համար Ինչպես վերափոխել միջազգային դիտորդների գնահատականները. Ցույց տվեք գոնե մեկ դրական զեկույց

    Չնայած այն բանին, որ ԱԺ ընտրություններից հետո դեռ քիչ ժամանակ է անցել, իսկ այդ ընտրություններին միջազգային դիտորդների կողմից տրված գնահատականներն էլ ոչ միայն թարմ են, այլեւ հասանելի, սակայն չգիտես ինչու իշխանություններն ու իշխանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները պատեհ-անպատեհ շարունակում են հայտարարել, թե իբր միջազգային դիտորդներն այս ընտրությունները փայլուն են գնահատել։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր Ճապոնական աղետն ու Վարդան Ղուկասյանի հյուրանոցը

    Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ Ճապոնիայի Սենդայ քաղաքում այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների հիշատակին։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր Սահմանային միջադեպերն ու բերքատվությունը

    Այն ժամանակ, երբ ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման դեպքն է արձանագրվում սահմանին, ընդ որում, որի արդյունքում հայկական կողմը նաեւ զոհեր է տալիս, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Վեցերորդ էջ
  • Վատ խաղաղություն «Դիվերսիոն գործողություններով ադրբեջանցիները պատրանք են ստեղծում, թե պատրաստվում են պատերազմի».. «ՉԻ» հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը

    Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին խախտել ՀՀ պետական սահմանը։ Այս անգամ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում։ Հիշեցնենք, որ նախօրեին նույնպես հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել էր հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով հայկական կողմից զոհվել էր երեք, վիրավորվել վեց զինծառայող։ Մելանյա Ծառուկյան ավելին

  • Բաց դաշտ Ով է ուզում դառնալ հայ-ռուսական նարկոբարոնը

    Հունիսի մեկից Ռուսաստանում պաշտոնապես ուժի մեջ է մտել կոդեինի պարունակությամբ դեղերի ազատ վաճառքն արգելող օրենքը։ Նմանատիպ դեղերից են մի շարք ցավազրկողներ, ինչպիսիք են «Նուրոֆենը», «Սոլպադեինը», «Կոֆֆետինը» եւ այլն։ Նատալյա Հովսեփյան ավելին

  • Յոթերորդ էջ
  • Քաղվերլուծություններ Քլինթոնը Վրաստանում. Թոմաս դե Վաալ

    Վաշինգտոնում Կարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը անդրադարձել է Քլինթոնի տարածաշրջանային, մասնավորապես` վրաստանյան այցին։ Ստորեւ ներկայացնում ենք քաղաքագետի վերլուծական հոդվածը։ Ա. Մ. ավելին

  • Լուր ԱՄՆ-ը կկանգնի վրաց ժողովրդի կողքին. Քլինթոն

    Միացյալ Նահանգներն անհամբեր սպասում են Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ 2013-ին իշխանության ժողովրդավարական փոխանցմանը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ա. Մ. ավելին

  • Լուր Սիրիան կվտարի օտարերկրյա դեսպաններին

    Սիրիայի իշխանությունները հայտարարել են մի շարք արեւմտյան երկրների դեսպաններին իրենց երկրից վտարելու մասին։ Ա. Մ. ավելին

  • Ութերորդ էջ
  • Ի սկզբանե էր զատն Քյոհնա կտակարան

    ... Եվ եղաւ, որ Հրեաստանի մէջ խառնակութիւն էր, եւ յամաճարակ, եւ սով, եւ Իսրայելի որդիները լքում էին Աւետեաց երկիրը, եւ բնաւ մխիթարութիւն չունեին իրենց օրերումը։ Ամէն։ Այնժամ ելաւ (Սէրժը), եւ Գալիլեայի կօղմերը գնաց, որ եբրայերեն Փարաքար կոչուի, եւ բոլոր աշակէրտները նորա հէտ էին։ ավելին

  • Հերքում

    «Ժառանգություն» կուսակցության վարչությունը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատը վերցնել-չվերցնելու հարցը կորոշվի միայն Սերժ Սարգսյանի` Ճապոնիայից վերադառնալուց հետո։ ավելին

  • Հաղորդագրություն

    ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, ադրբեջանական 15-20 հոգանոց դիվերսիոն խմբի վնասազերծման արդյունքում հակառակորդը տվել է շուրջ 60 զոհ եւ 152 վիրավոր։ ավելին