08.12.2017 12:38 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Վարդգես Օվյան. «Նկատե՞լ եք, թե՞ ոչ. մեր դասատուները (ուսուցիչ չեմ ասում, դպրոցներում հիմա գերազանցապես դասատուներ են աշխատում) աշակերտներին հազվադեպ են 10 նշանակում, լավագույն դեպքում բավարարվում են 9-երով։ Հիշում եմ, դպրոցում ֆիզիկայի մի ուսուցիչ ունեինք, ոչ մեկին 5 չէր նշանակում։

Ասում էր՝ «5-ի միայն ֆիզիկայի դասագրքերի հեղինակները, ֆիզիկոսները, գիտնականները գիտեն»։ Իրեն էլ էր տեսնում նրանց ցուցակում։ Ստացվում է, որ մերօրյա դասատուներն էլ են այդկերպ մտածում՝ 10 կամ 9 գնահատականները վերապահելով իրենց։

Ա՛յ «խելոքներ», ախր այդ 10-բալյա (կամ 5-բալյա) գնահատման համակարգը աշակերտների համար է, երեխաների համար է։ Այդ 10 բալով նրանց պիտի խրախուսեք, ոգեւորեք, ցույց տաք, որ տեսնում ու գնահատում եք նրանց աշխատանքը, նրանց գիտելիքը։ Եթե դուք գտնում եք, որ 10-ի միայն դուք գիտեք, ուրեմն ձեր գիտելիքների մակարդակը համապատասխանում է դպրոցականների իմացության մակարդակին, ուրեմն դպրոցում անելիք չունեք, մանկավարժության ոլորտը ձեր տեղը չէ»։

* * *

Լենա Նազարյան. «Այսօր ոստիկանությունից ստացա Հայաստանում հաշվառված զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը։ Ի՞նչ մտքեր կան ու ի՞նչ անել։

2007թ.-ին 1943 ՃՏՊ, զոհվել է 371,

 վիրավորվել՝ 2720-ը,

2008թ.-ին` 2202 ՃՏՊ, զոհվել է 407,

վիրավորվել՝ 3125-ը,

2009թ.-ին` 2002 ՃՏՊ, զոհվել է 325, վիրավորվել՝ 2753-ը,

2010թ.-ին` 1974 ՃՏՊ, զոհվել է 294, վիրավորվել՝ 2670-ը,

2011թ.-ին` 2319 ՃՏՊ, զոհվել է 327, վիրավորվել՝ 3354-ը,

2012թ.-ին` 2602 ՃՏՊ, զոհվել է 311, վիրավորվել՝ 3739-ը,

2013թ.-ին` 2824 ՃՏՊ, զոհվել է 316, վիրավորվել՝ 3994-ը,

2014թ.-ին՝ 3156 ՃՏՊ, զոհվել է 297, վիրավորվել՝ 4479-ը,

2015թ.-ին՝ 3399 ՃՏՊ, զոհվել է 346, վիրավորվել՝ 4738-ը,

2016թ.-ին՝ 3203 ՃՏՊ, զոհվել է 267, վիրավորվել՝ 4451-ը,

2017թ. 10 ամիս՝ 2938 ՃՏՊ, զոհվել է 229, վիրավորվել՝ 4353-ը»։

* * *

Դերենիկ Մալխասյան. «Մսի գինը հասնում է 3000-ի, բանկերն արդեն կարագի գրավադրմամբ վարկ են տալիս, բենզինի գները սրընթաց աճում են, թոշակները կրճատվում են, աշխատավարձերի ինդեքսացիա չկա, բարձրացման մասին էլ չեմ խոսում, բայց մենք դեռ քննարկում ենք HTB-ի խելապակասներին»։

* * *

Կարեն Քոչարյան. «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ամենազվարճալի պահն այն է, որ 10000 կամ 50000 դրամ «կաշառք» վերցրած բժշկին կամ ուսուցչին դատում է միլիոնավոր դոլարներ «վաստակած կամ ժառանգություն ստացած» աշխարհի «ամենաանկաշառ» դատավորը կամ դատախազը»։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Դպրոցներում ինչ առարկա ասես անցնում են՝ շախմատից սկսած, վերջացրած կրոնի պատմություն ու հայրենագիտություն, բայց ըստ իս երեխաներին որպես առանձին առարկա պարտադիր պետք է քարտեզ նայել սովորեցնել, որ ապագա ՀՀ քաղաքական գործիչները իմանան Հայաստանի չափերը, Հայաստանի հարեւան երկրների չափերը, Հայաստանի հարեւան երկրներին հասնելու ճանապարհներն ու կամուրջները, ինչպես նաեւ թե ինչպես է ավելի հեշտ ա կետից հասնել բ կետին»։

* * *

Հովիկ Չարխչյան. «Ոչ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ կասի Սարգսյանը։ Բոլորին հետաքրքիր է, թե ինչ կասի Սուրենյանը»։

* * *

Արայիկ Հարությունյան. «Սկսենք խոսակցություն մարիխուանայի հնարավոր օրինականացման դրական եւ բացասական կողմերի մասին։

Մարիխուանայի ապաքրեականացումը Վրաստանում թույլ է տալու առաջիկայում ամբողջությամբ օրինականացնել այս դաշտը երկրում, ինչի արդյունքում զբոսաշրջիկների թիվը մեծ աճ կարձանագրի։ Չնայած 7 միլիոնն արդեն մեծ թիվ է եւ գերազանցում է երկրի բնակչությանը մոտ երկու անգամ։ Հիմա մենք կարող ենք շարունակել մեր «դիրքերը» անառիկ պահել՝ չօրինականացնելով այս ոլորտը մեր երկրում ու ստիպված հետեւենք հերթական տնտեսական մեծ աճին հարեւան երկրում»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30