07.04.2012 21:35 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Թիվ 2 ԸԸՀ-ն մերժել է Սամվել Ֆարմանյանի դիմումը

Երեկ թիվ 2 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները մերժել են այդ ընտրատարածքում առաջադրված նախկին ՕԵԿ-ական, ՄԻԱԿ-ական, այժմ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի դիմումը։

Հիշեցնենք, որ վերջինս բողոք էր ներկայացրել թիվ 2 ԸԸՀ, որով ուզում էր համոզել, թե իբր Հայ ազգային կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը խախտել է Ընտրական օրենսգիրքը։

Բանն այն է, որ թիվ 2 ընտրատարածքում բաժանվել է Վլադիմիր Կարապետյանի լուսանկարով թռուցիկ, որում Կարապետյանը տեղեկացնում է տեղի բնակիչներին իր առաջադրման մասին եւ առաջարկում կարծիքների համար դիմել իր գրասենյակ։ Ֆարմանյանը, սակայն, փորձել է պնդել, թե  Կարապետյանի կողմից տարածվել են քարոզչական տպագիր նյութեր, որոնք «պարունակում են նախընտրական քարոզչության բովանդակություն»։ Նշենք, որ թիվ 2 ԸԸՀ երեկվա նիստին ներկա են եղել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30