29.09.2017 12:34 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Արագ ու սիրուն

Բյութի-բառարան. դեմքի համար հետխնջույքային SOS-միջոցները (մաս i)

Փոքրիկ խնջույքը ոչ ոքի չի խանգարի, դա գիտեն բոլորը։ Սակայն, որպես կանոն, նմանատիպ երեկույթները հաճախ ձգվում են մինչեւ լուսաբաց։ Ցավոք, շատերը մոռանում են հաջորդ օրվա հետեւանքների մասին, որոնք արտահայտվում են միայն դեմքին՝ հոգնածություն, այտուցվածություն, գունատություն, գրգռվածություն, քնկոտություն, կարմրություն։ Ներկայացնում ենք նորույթների հավաքածու, որոնք կօգնեն առավոտյան թարմ տեսք ունենալ՝ անկախ երեկույթ-խնջույքի մասշտաբներից։

GUERLAIN, Abeille Royal Black Bee Honey Balm վերականգնող բալզամ։ Եթե հնարավորություն չկա դեմքի սովորական գիշերային մշակումներ անելու, ապա այդ ժամանակը կարելի է արագացնել՝ շաբաթական 6 անգամ այս բալզամն օգտագործելով։ Այն ստեղծված է էքստրեմալ պայմաններում մաշկի վերականգնման համար։ Ուեսյան սեւ մեղվի մեղրը ողջ շաբաթ մաշկը նախապատրաստում է հանգստյան օրերին եւ օգնում է թարմանալ։

PAYOT, My Payot Jour Gelee կոմբինացված մաշկի փայլի համար ցերեկային միջոց։ Գունատությունը երկուշաբթիի թշնամին է։ Գոջիի սուպեր պտուղներից մրգային ժելեն եւ թուրինջի AHA-թթուներն ու C-վիտամինները թարմացնում են գույնով եւ մանգոյի բույրով։ Դեմքին կարմրություն է հայտնվում։

LANCOME, Energie De Vie Eye Gel աչքերի շուրջ խնամքի համար խոնավացնող գել։ Անքուն գիշերվանից հետո ամենադժվարը աչքերը բացելն է։ Այս միջոցը օժտված է ոչ միայն գելային թեթեւ հյուսվածքով, այլ նաեւ մերսման ապլիկատորով։ Մելիսայի, ժենշենի եւ լոռամրգի էքստրակտները օգնում են պայքարել աչքերի շուրջ այտուցվածությունների դեմ։

AVEDA, Tulasara Wedding Masques գիշերային դիմակ։ Հարսանյաց տոնակատարության նախապատրաստությունները, ամուսնական գիշերվա առավոտը եւ աղջկական խնջույքը վատ տեսք ունենալու ազդեցիկ միջոցներ են։ Այս գիշերային դիմակը թույլ կտա ամեն օր այնպիսի իդեալական տեսք ունենալ, ինչպիսին հարսանյաց օրը։ Նորույթը 97%-ով բաղկացած է բնական բաղադրիչներից՝ կուրկումայի էքստրակտ, ծիրանի կորիզների օրգանական յուղ, կես միլիոն բուսական ցողունային բջիջներ։

DR. BRANDT, Pores No More գծի լուսարձակ էֆեկտով մատտ դարձնող փրայմեր։ Դեռեւս վերջերս մատտացնող եւ փայլեցնող միջոցը մեկ սրվակում ֆանտաստիկա էր թվում, սակայն ոչ հիմա։ Երեկոյան այս միջոցը մակիյաժի վրա օգտագործելով, կաշխատի որպես հայլայթեր՝ մաշկին փայլ եւ տոն հաղորդելով։ Առավոտյան այն կարելի է օգտագործել որպես բազա, որը կխոնավացնի, կնեղացնի ծակոտիները եւ հսկողության տակ կպահի յուղափայլը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30