20.01.2012 22:50 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Արմեն Երիցյանը Արթուր Բաղդասարյանին չի աջակցելու

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` նախարար Արմեն Երիցյանն օրերս իր աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խստագույնս հրահանգել է իրեն արջի ծառայություններ չմատուցել եւ նախընտրական շրջանում չփորձել` որպես պետական կառույցի ներկայացուցիչներ, խառնվել նախընտրական գործընթացներին։

Նկատենք, որ Արմեն Երիցյանը նախարար է դարձել ՕԵԿ-ի քվոտայով, եւ այս կուսակցությունը Արմեն Երիցյանից` որպես ուժային կառույցներում աշխատած դեմք, լուրջ ակնկալիքներ ունի։ Սակայն ՕԵԿ ակնկալիքներն առանձնապես չեն հուզում Երիցյանին։ Ավելին` «ՉԻ» տեղեկություններով, վերջին շրջանում էլ ավելի են վատացել ՕԵԿ նախագահ, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ Արմեն Երիցյանի հարաբերությունները։ Բանն այն է, որ Երիցյանն ուղղակի համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, եւ նախարարն «աշխատում» է ոչ թե Արթուր Բաղդասարյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ, անգամ կարելի է ասել` Սերժ Սարգսյանի համար։ Այնպես որ, Արմեն Երիցյանը եւս իր մասով օգնելու է ՀՀԿ-ին, իսկ թե ինչպես է այս ամենը հանդուրժելու ՕԵԿ-ը, նախարարին առանձնապես չի հուզում։ Պատճառը թերեւս այն է, որ Արմեն Երիցյանին նախարար է նշանակել ոչ թե Արթուր Բաղդասարյանն իր քվոտայով, այլ Սերժ Սարգսյանը` իր քաղաքական որոշմամբ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31