Նա հրահանգել է նաեւ զգոն լինել ու տիրապետել իրավիճակին՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ «ՀՀԿ-ն կա ու կմնա», ասել է Աշոտ Ղահրամանյանը։
Ականատեսների վկայությամբ՝ մարզպետի տրամադրությունը շատ բարձր է եղել, ինչը ոգեւորել է նրա թիմակիցներին։ Նկատենք, որ Ա. Ղահրամանյանը ապրիլի 24-ին ակնհայտ ընկճված տրամադրությամբ էր այցելել եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ոչ ոքի հետ չէր խոսել եւ արագ հեռացել էր։