15.09.2017 02:41 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Հրազդանի քաղաքապետի որդուն պարգեւատրման է ներկայացրել Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը

Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը պարգեւատրել էր 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներին։ Լրատվամիջոցներում ու հանրության մեջ քննարկման առարկա էր դարձել Հրազդանի քաղաքապետի որդուն պարգեւատրելու երեւույթը, քանի որ վերջինս հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել 58-ամյա քաղաքացուն, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր։

Այս առումով  տարաբնույթ քննադատություններ հնչեցին ու մեղադրանքի սլաքներ ուղղվեցին ե՜ւ երկրի իշխանությունների, ե՜ւ ԿԳ նախարարության կողմը։ Այս պատմության մեջ ողջ զավեշտն այն է, որ չարծարծվեց այն հարցը, թե ո՞վ է իրականում քրեական գործով անցնող  քաղաքապետի որդուն ներկայացրել պարգեւատրման։ «ՉԻ» տեղեկություններով՝ Ռազմիկ Դանիելյանին  մեծարել ու գնահատել էր Կոտայքի մարզպետ Կարո Գուլոյանը, որը հիմնավոր կրթություն չի ստացել եւ բնականաբար չգիտի կրթության արժեքը։ Ահա եւ իրավապահների հսկողության տակ գտնվող անձնավորությունը հայտնվել էր արժանավորների ցուցակում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31