15.07.2012 00:29
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Վլադիմիր Գասպարյան- Կենդանակերպի նշանը` Ֆիկս։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի աշխատանքային բուռն գործունեությամբ։

Երկուշաբթին հոգեկան տվայտանքների օր է։ Անմիջապես հանձնարարեք սրտաճմլիկ պատասխան գրել մամուլի հրապարակումներին։

Երեքշաբթին բարենպաստ է հատկապես աշխատանքային սխրանքների համար։ Հատուկ օպերացիայի արդյունքում կձերբակալվի Արտաշատի գյուղերից մեկի ԺԷԿ-ի պահակը` հազար դրամ կաշառք վերցնելու պահին։

Չորեքշաբթի օրը` ծանր բանակցություններ մանկական Եվրատեսիլի կազմկոմիտեի անդամների հետ։ Մի քանիսի գրպանում թմրանյութ կհայտնաբերվի։

Հինգշաբթի օրը Արտաշատի օպերացիայի ժամանակ առավել աչքի ընկած ոստիկաններից 28 հոգու անձամբ մեդալներ կհանձնեք։

Ուրբաթ օրը Բազազը ֆեյսբուքում ձեր լուսանկարին «լայք» կտա։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք «Հարսնաքարի» մերձակայքում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30