01.06.2018 01:11
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի հունիսի 4-10, 2018 թ.

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի հունիսի 4-10, 2018 թ.

ԽՈՅ. Շատ հանդիպումներ եւ զրույցներ։ Մեծ ուշադրություն տեղեկատվության հանդեպ։ 4-7-ին՝ մեծ ինքնավստահություն՝ անձնական գաղափարներն արտահայտելիս։ Հասարակական կապերի ամրապնդում։ Ազդեցիկ մարդկանց հետ շահավետ հանդիպումներ։

8,9-ին՝ մեծ անձնական ակտիվություն։ Ուրախության պատճառում հարազատներին։ Ցանկալիին հասնելու հնարավորություն։ Ակտիվություն տնային գործերում։

 ՑՈՒԼ. Ձգտում դեպի նյութական շահը, սեփական նյութական վիճակը բարելավելու ցանկություն։ 4-7-ին՝ ֆինանսական գործերով շահավետ բանակցություններ, ուղեւորություններ կենցաղային հարցերով։ Դրամական աջակցություն ազգականներին։ 8-9-ին՝ անսպասելի աշխատանքները կամ հոգսերը կարող են խանգարել անձնական ծրագրերին։ Գործերից մեկուսանալու ձգտում։ Սուր զգացմունքայնություն։

 ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.  Շարունակվում է Երկվորյակների ամիսը։ Անձնական գործերով զբաղվածություն։ Գործունեության մի շարք ոլորտներում սեփական դիրքերի ամրապնդում։ 4-7-ին՝ հաջող օրեր։ Ինքնավստահության եւ անձնական հեղինակության աճ։ Հաջողություն կամ աջակցություն ուրիշներից։ Դրսի հետ կապված գործերի հաջող ընթացք։ 8-9-ին՝ ազատությունը պահելու ձգտում։ Ընկերների հետ հանդիպելու ցանկություն, հետաքրքրություն նորություններով։

 ԽԵՑԳԵՏԻՆ. Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն։ 4-7-ին՝ անսպասելի կարեւոր տեղեկություն։ Կարեւոր կապերի հաստատում։ Անօգուտ ծանոթություններ։ Բարդ իրավիճակներից գլուխ հանելու հնարավորություն։ Կարեւոր հանգամանքների ընկալում։ 8-9-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին։ Սեփական ցանկությունները իրագործելու ձգտում։ Բարձր նպատակասլացություն։

 ԱՌՅՈՒԾ. Նորի նկատմամբ հետաքրքրության շրջան է։ Կոլեկտիվ միջոցառումների մասնակցելու անհրաժեշտություն կառաջանա։ 4-7-ին՝ մեծ ինքնավստահություն եւ համառություն անձնական գաղափարները արտահայտելիս։ Հասարակական կապերի ամրապնդում։ 8-9-ին՝ բարձր տրամադրություն, սկզբունքայնություն։ Մարդկանց հետ հարցերը կարգավորելու ունակություն։ Արտասահմանյան ազգականների հետ հանդիպումներ։

 ԿՈՒՅՍ. Սեփական ծրագրերը եւ դիրքը ամրապնդելու համար պայքարի շրջան է։ Սեփական կազմակերպչական ունակությունները ցուցաբերելու անհրաժեշտություն։ 4-7-ին՝ վստահություն պրակտիկ գործերում։ Հաջող հանդիպումներ եւ բանակցություններ կարեւոր մարդկանց հետ։ Ակտիվ նախաձեռնողականություն։ 8-9-ին՝ անհանգստություն, կապված ընտանեկան հարցերի հետ։ Միջամտություն ընտանեկան հարաբերություններին։

 ԿՇԵՌՔ. Ինքնավստահության աճ։ Լավատեսություն։ Սեփական հնարավորությունները ընդլայնելու հնարավորություն։ 4-7-ին՝ գործերի հաջող ընթացք՝ կապված արտասահմանի հետ։ Հանդիպումներ հեղինակավոր մարդկանց հետ, աջակցության խոստում։ 8-9-ին՝ հետաքրքրություն ամուսինների գործերով։ Զգացմունքայնություն ուրիշների տրամադրության նկատմամբ։

 ԿԱՐԻՃ. Բարդ եւ անկայուն շրջան է՝ փոփոխությունների ակնկալիքով։ 4-7-ին՝ բարձր ինքնավստահություն, լավ կողմնորոշվածություն։ Հաջողություններ համատեղ բիզնեսում, հարկերի հետ կապված գործերում։ 8,9-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոնի հաստատում գործերում։ Աջակցություն հարազատներին՝ իրենց գործերը կարգավորելու համար։ Հատուկ ուշադրություն սեփական առողջությանը։

 ԱՂԵՂՆԱՎՈՐ. Հատուկ ուշադրություն շրջապատում տեղի ունեցող իրադարձություններին։ Մեծ կախվածություն ուրիշներից։ 4-7-ին՝ լավ առաջարկներ գործընկերներից, հաջող բանակցություններ եւ համաձայնագրեր։ Օգտակար բանավեճեր։ 8-9-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից կամ սիրելիներից։ Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն։

 ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Շատ աշխատանք ու հոգսեր են սպասվում։ Գործերն ավարտելու համար շատ կչարչարվեք։ 4-7-ին՝ ճիշտ պլանավորման արդյունքում հաջողություններ գործերում, ինքնավստահություն, սեփական գաղափարները կենսագործելու ունակություն։ 8-9-ին՝ բարձր ակտիվություն տանը, հարազատների կողմից նկատելի եւ գնահատված լինելու ձգտում։ Կարեւոր հանդիպումներ տանը։

 ՋՐՀՈՍ. Ուժերի վերելքի եւ սեփական դիրքն ամրապնդելու շրջան է։ 4-7-ին՝ համառություն սեփական գաղափարներն արտահայտելիս։ Շատ խոստումներ։ Հասարակական կապերի ընդլայնում։ Մասնակցություն հետաքրքիր միջոցառումներին։ 8-9-ին՝ ակտիվ շփումներ ազգականների, գործընկերների հետ։ Ուղեւորություններ ընտանեկան, կենցաղային հարցերով։ Զգացմունքայնություն զրույցներում։

 ՁԿՆԵՐ. Տնային հոգսերը եւ ազգականների հետ կապված գործերը շատ ժամանակ եւ էներգիա կխլեն։ Սեփական դիրքը ընտանիքում ամրապնդելու ձգտում։ Նոր ծրագրեր՝ տնային խնդիրները լուծելու համար։ Պարբերական հանդիպումներ ազգականների ու հարեւանների հետ։ 8-9-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերում։ Հետաքրքրություն բիզնեսով ու առեւտրով։ Չնախատեսված ծախսեր։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30