27.12.2017 10:28 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Շան տարում՝ շան օրի

Մինչև Ամանոր հաշված օրեր են մնացել, և ծանոթ բարեկամի մոտ սևերես չլինելու համար, անգամ սոցիալապես ամենավատ պայմաններում գտնվողները փորձում են թեկուզ պարտքով նախատոնական գնումներ կատարել: Ու մինչ Սերժ Սարգսյանը «Արմենիա» ԹՎ-ին տված իր հարցազրույցում առանց աչքը ճպելու Հայաստանի քաղաքացիներին հավատացնում է, թե գնաճ գոյություն չունի, թանկացումների առկա տեմպերը փաստում են, որ 2018-ին այդ նույն քաղաքացիները անգամ ամենօրյա սննդամթերք գնելու հնարավորություն չեն ունենա։

Ավելին, Ամանորին ընդառաջ Հայաստանում նվազագույն զամբյուղի առաջին տասնյակում ընդգրկված ապրանքների շոշափելի թանկացումները շարունակում են սրընթաց աճել:

Տնտեսագետների վերլուծությունները ցույց են տալիս, որ կարագի գինն աճել է 40-50%- ով, մսամթերքինը` 30, դեղորայքինը` 2%-ով, իսկ, ինչպես միշտ է լինում,  գնաճի պաշտոնական մակարդակը կազմել է ընդամենը 1.2%, դրան զուգահեռ աճել է աղքատության մակարդակը:

 Մսամթերքը, կաթնամթերքը, ձավարեղենը, ձեթը, այսինքն` այն ապրանքները, որոնք նվազագույն զամբյուղի առաջին տասնյակի մեջ են մտնում,  շոշափելի թանկացել են, առաջին հերթին անխնա հարվածելով սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին:

Հայրենի կառավարությունը քայլեր կկատարի՞ սեփական քաղաքացիների  կյանքի որակը բարելավելու և գնաճը զսպելու ուղղությամբ, դժվար է ասել: Մի բան ակնհայտ է. երբ խորհրդարանում  քննարկվում էր 2018 թվականի պետական  բյուջեի նախագիծը, կառավարության անդամները հայտարարում էին,  որ  կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն չկա, իսկ թանկացումների մասով այդ նույն պաշտոնյաները լռում էին: Ամենասարսափելին այն է, որ իշխանության մաս կազմող պաշտոնյաները անձնական զրույցներում ուղղակիորեն հայտարարում են, որ 2018-ին ավելի վատ է լինելու: «Շան տարում ժողովուրդը ապրելու է շան օրի». նրանցից ոմանք անգամ  այսպես են կատակում:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31