01.06.2018 01:47
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Հարցաքննելը թանկ հաճույք է

«Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացրած լայնամասշտաբ ստուգումների արդյունքում ԱԱԾ-ն բացահայտել է մոտ 40 միլիարդ դրամի չարաշահումներ։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարցաքննության մասին տեղեկություններ առայժմ չկան։

«ՉԻ» - Խնդիրը միայն այն չէ, որ Սամվել Ալեքսանյանը միշտ հայտարարել է, թե բիզնեսներ չունի եւ հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Խնդիրն այն է, որ ԱԱԾ-ն նույնպես հազիվ է ծայրը ծայրին հասցնում եւ լրացուցիչ միջոցներ չունի, իսկ Սամվել Ալեքսանյանն ամեն հարցազրույցի համար 500 եվրո է պահանջում։ Այնպես որ՝ նրան զրույցի հրավիրելը թանկ հաճույք է։ Էլ չենք խոսում պատգամավորական անձեռնմխելիության մասին՝ ականավոր քաղաքական գործչի ձերբակալության դեպքում խորհրդարանի օրինաստեղծ գործունեությունը հաստատ մեծապես կտուժի։

 Ամեն դեպքում՝ եթե ԱԱԾ-ն շարունակի նույն տեմպերով աշխատել, ՀՀԿ-ն կպահպանի մեծամասնությունը, բայց՝ արդեն Կոշի գաղութում։   

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30