23.02.2018 07:25 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Վահագն Թեւոսյան. «Ինձ այդ դեղատոմսերի մասով մենակ մի բան է անհանգստացնում։ Պիպետկեքն էլ ե՞ն դեղատոմսով լինելու»։

* * *

Կարեն Քոչարյան. Գայթակղիչ եւ շահավետ առաջարկ մեր տուրիստական գործակալությանը։ Անհրաժեշտ է ՀՀ Ազգային ակադեմիան ներառել բոլոր տուրիստական մարշրուտների մեջ (հատկապես այս տարի ֆրանկոֆոնիայի համաժողովի եւ Երեւանի 2800-ամյակի առիթներով մեծաքանակ հյուրեր են սպասվում)։ Համոզված եմ, որ անգամ Գիզայի բուրգերի համալիրը չի կարող այդքան զարմացնել մարդկանց, որքան մեր ակադեմիան»։

* * *

Սուրեն Սարգսյան. «Օրեր առաջ անդրադարձել էի «Գաֆէսճիան հիմնադրամի» գործունեությանը Հայաստանում։ Մասնավորապես, հիմնադրամի կողմից՝ Կասկադը կառուցելու պարտավորության չկատարմանը։ «Այս շենքն իմն է, այս ծառն իմն է, այս տարածքն իմն է» իրավունքների մի ամբողջ փունջ եւ զրո պարտավորություն։ Հիմնավորումը՝ ֆինանսների բացակայությունն է։

Բայց արի ու տես, որ հիմնադրամը լավ էլ փող ունի, բայց այդ փողը «Հայաստանի համար չէ»։ «Գաֆէսճիան հիմնադրամը» վերջերս վաճառել է իր սեփականությունը հանդիսացող՝ Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Հայոց Ցեղասպանության թանգարանի շենքը 54.7 միլիոն դոլարով։ Այնպես որ, քանի այդ փողով Բրազիլիայում լողափ չեն գնել, ստիպեք թող բերեն ստեղ ներդնեն Կասկադը կառուցեն, հետո որոշեն ով նկարի, ով՝ ոչ»։

* * *

Լեւոն Սարդարյան. «Ես, փառք Աստծո, դեղերի կարիք առանձնապես չունեմ եւ, հուսով եմ, չեմ էլ ունենալու։ Բայց եթե վաղը կամ մյուս օրը էս անհասկանալի գրիպներից որեւէ մեկով վարակվեմ, կլինի՞ հակաբիոտիկի համար (օրինակ եմ բերել, սրա վրա մի ֆիքսվեք) անհրաժեշտ դեղատոմսը անձամբ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից ստանամ։ Ձեռի հետ էլ կքննարկենք, թե ո՞նց անենք, որ նախարարի անհաջողակ որդին ծխելը թարգի։ Տղերք, բա կարագը ե՞րբ եք կտրոնով դարձնելու»։

* * *

Վովա Հակոբյան. «Արմենիան» ռուսականը փակում է ու կենտրոնական ալիքով էլ «Բարսա»-«Չելսի» խաղի փոխարեն «Բավարիա»-«Բեշիկթաշ» է ցույց տալի, որ մարդիկ նադայել լինեն, ստիպված գնան «Յուքոմ» միացնեն։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Հիմա էլ էս ապուշները չբռնեն աշխատավարձից ու թոշակներից 1000 դրամ լիժի փող հավաքեն»։

* * *

Միքայել Նահապետյան. «Հետաքրքիր ֆենոմեն է Սորոսի ֆենոմենը։ Դա ավելին է, քան «Բաց հասարակության հիմնադրամները», դա ավելին է, քան հենց ինքը` Ջորջ Սորոսը։ Իրականում դա այն հրեշն է, որին նկարում են բոլոր կրիմինալ-օլիգարխիկ ռեժիմները, նկարում են, որ մարդ վախեցնեն, նկարում են իբրեւ ներքին թշնամու դրոշմապիտակ, որ կպցնեն համազգեստիդ ու գնդակահարեն։

Ընդհանրապես բարոյախոսություն կարդալը ցանկացած օլիգարխի սիրելի զբաղմունքն է։ Մինչեւ իրավունքներդ խլելը նախ հարկավոր է ոչնչացնել սեփական ճշմարտացիության նկատմամբ վստահությունդ։ Ուրեմն է՛լ «երկիր քանդող», է՛լ «խառնակչություն հրահրող», է՛լ «օտարի ջրաղացին ջուր լցնող» պիտակները կարված են հենց քո ճամբարային համազգեստի համար։

Իսկ Սորոսը, որով մարդ են վախեցնում, առավել ակադեմիական լեզվով կարելի է կոչել «չվերահսկվող կապիտալ» (դեռ մի կողմ թողնենք, որ բուն «Բաց հասարակության հիմնադրամներ»-ն էլ մակրոմակարդակում վերահսկելի է)։ Երկրում ուր ցանկսցած չոփի վրա տոտալ վարչական-տնտեսական վերահսկողություն է սահմանվել, ինքնաֆինանսավորվող ցնցումներից կրիմինալ-օլիգարխիան վախենալու բան չունի, որովհետեւ այդպիսիք հիմնականում լինել չեն կարող։ Այ վախերը ծնվում են իրենց վերահսկողությունից դուրս գտնվող կապիտալի շարժից, կամ պոտենցիալ այդպիսի կապիտալ ներգրավող պրոցեսից։ Կարծում եմ պարզ է` ինչու՞ են քրեական օլիգարխները բրենդավորել իրենց վախերը»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30