11.05.2018 06:15 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-թրենդ. դեմքի արտասովոր դիմակները

Բյութի-թրենդ. դեմքի արտասովոր դիմակները

Քսուքային եւ գործվածքային դիմակները շարունակում են մնալ իրենց անհաղթահարելի բարձունքում։ Սակայն երբեմն միջոցի հասցման գործընթացը պետք է համահունչ լինի արդյունքին։ Ներկայացնում ենք ժամանակակից կոսմետիկ շուկայի արդյունավետ, զվարճալի եւ արտասովոր գեղեցիկ դիմակները, որոնք արժանի են գեղեցկությունը գնահատողների ուշադրությանը։

GLAMGLOW. #Glittermask Gravitymud Firming Treatment մաշկը ձգող դիմակ։ Հոլիվուդյան բրենդի ընտրանու մեջ այս դիմակները շեշտը դնում են ֆոտոգենիկության վրա։ Այս որակով օժտված Glittermask-երի բաղադրության մեջ են մատուտակը, տուղտը եւ ծովային ջրիմուռները, որոնք ընդգծել են տալիս դեմքի կոնտուրները։

FOREO. Ufo սմարթ-դիմակ։ Շվեդական բրենդը ներկայացրել է էքսպրես-դիմակ, որն ընդամենը 90 վայրկյանում մաշկի հետ անում է այն, ինչ մնացած միջոցներն իրագործում են 20 րոպեի ընթացքում։ Բուսական էքստրակտներով եւ ծաղկային ջրով ներծծված միկրոֆիբրայով բամբակյա սկավառակով դեվայսում անհրաժեշտ է ընտրել ռեժիմը (առավոտյան թարմացնող կամ քնելուց առաջ հանգստացնող) եւ փափկությամբ հասցնել դեմքին։ T-Sonic պուլսավորումներն ապահովում են բաղադրիչների խոր ներթափանցումը մաշկի մեջ, լուսային LED-թերապիան պայքարում է ակնեի եւ կնճիռների դեմ, թերմաթերապիան բացում է ծակոտիները, կրիոէֆեկտը նեղացնում է դրանք։ Ճիշտ ֆունկցիաներին տիրապետելու համար բավական է ներբեռնել հավելվածը։

DARPHIN. Lumiere Essentielle Instant Purifying and Illuminating Mask կրկնակի ներգործությամբ դիմակ։ Բրենդի այս գիծը բաղկացած է հիբրիդային ֆորմուլայից եւ 7 եթերային յուղերից։ Այս միջոցի սրվակում 2 հինգրոպեական-դիմակներ են ընդգրկվել։ Սպիտակ կավով եւ ծովային ջրիմուռներով տարբերակը մաքրում է, հիալուրոնային թթվով եւ E-վիտամինով՝ փայլ եւ հարթ ծածկույթ է հաղորդում։ Դիմակները կարելի է օգտագործել հերթականությամբ կամ մուլտիմասքինգի սկզբունքով։

DR. JART+. Shake & Shot ալգինատային դիմակներ։ Այս նորույթները պայթեցրել են ողջ Instagram-ը։ Վառ բաժակներում դեմքի համար ալգինատային կոկտեյլներն են, որից յուրաքանչյուրը 2 խնդիր է լուծում՝ խոնավացում եւ թարմություն, լիֆթինգ եւ ձգություն, փափկություն եւ ռելաքս, փայլ եւ դետոքս։ Հիմնական բաղադրիչը բազմաֆունկցիոնալ ալգինային թթուն է, որին ինքնուրույն պետք է ավելացնել այլ ակտիվներով շիճուկը՝ բազմաթիվ բուսական էքստրակտներով եւ հակաօքսիդաններով։

WISH FORMULA. Innisfree. Super Volcanic Clay Mousse Mask հրաբխային կավով մուս-դիմակ։ Այս միջոցի օդային կոնսիստենցիան դեմքին հասցվում է թեթեւ եւ նույնքան թեթեւ էլ մաքրվում է։ Չեջու կորեական կղզուց բերված հրաբխային կավն ու կաթնային թթուն ազատում է պրոբլեմային մաշկից՝ փակված ծակոտիներից, յուղոտ փայլից, բորբոքվածությունից։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30