02.02.2018 06:24 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Օրենքի նախագիծ՝ Սերժ Սարգսյանի համար

Կառավարության երեկվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը հավանության արժանացավ եւ օրենքով սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։ Օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն։

Բացի այդ` կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը։ Վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է դռնբաց անցկացվել։ Ըստ նախագծի՝ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին։Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից։ Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել։

Նկատենք, որ իրեն ապագա վարչապետի պաշտոնում տեսնող Սերժ Սարգսյանը մշտապես քամահրանքով է վերաբերվել լրագրողներին, իրեն դուր չեկած հարցերին պատասխանել է «իյա, իրո՞ք» արտահայտություններով, նա խորշում է հասարակությունից ու ժողովրդից՝ այնպես, ինչպես փախչում են բորոտներից։ Իսկ հիմա այս որոշման նախագիծը գործուղելով Ազգային ժողով` Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապահովագրում է իրեն՝ լրագրողների եւ հանրության հետ շփումից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30