-
Համարի լոզունգը
Ոչ մի կոալիցիա հանցավոր ռեժիմին
-
մանրամասն
-
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ կայացած ՍԴ նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Կոնգրեսը արտախորհրդարանական ընդդիմությունից չի դառնալու խորհրդարանական ընդդիմություն։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը եւ ԱԺ ընտրություններում Արտաշատից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Գագիկ Ներսիսյանը երեկ այցելել են Կոնգրեսի Արտաշատի կառույց։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն` վերջերս «Ժառանգություն» կուսակցությունը փորձել է ԱՄՆ-ում իր մտերիմների շրջապատում «խաղեր խաղալ» ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի «Սիվիլիթասի» ու այնտեղից եկող հոսքերի գլխին, ինչն, ըստ էության, ասում են, որ չի ստացվել։
Գայանե Զարգարյան
ավելին
-
Օրերս Սյունիքի մարզում գտնվող «Որսկան» ռեստորանային համալիրում իրար են հանդիպել ՀՀ գործարար դաշտում հայտնի մոնոպոլիստներ Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղն ու Մաքսիմ Հակոբյանը, որոնց զրույցը, ըստ մեզ հասած լուրերի, բավականին հետաքրքիր ավարտ է ունեցել։
Գայանե Զարգարյան
ավելին
-
«Բարգավաճ Հայաստանի»` կոալիցիայից հրաժարվելու որոշումից հետո քաղաքական դաշտը շարունակում է մնալ շոկի մեջ։ Հայտարարությունների ու վերլուծությունների պակաս չկա, բայց տարօրինակ բան է տեղի ունենում` բոլորը փորձում են կռահել ԲՀԿ-ի հետագա քայլերը, հուշել, խորհուրդներ տալ, դատողություններ անել առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ դերակատարման մասին, բայց չեն տեսնում ամենակարեւորը. այն է` վերջին 20 տարում առաջին անգամ Հայաստանի նախագահը խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չունի։ Ճիշտ է, նման մի իրավիճակ էլ եղել է 1999թ. մայիսի 30-ի ընտրություններից հետո (այդ իրավիճակը շարունակվեց ընդամենը հինգ ամիս եւ ավարտվեց հոկտեմբերի 27-ի ողբերգությամբ), բայց այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն չէր ղեկավարում եւ գոնե ձեւականորեն կարող էր ինքն իրեն պարտված չհամարել։
Մարկ Նշանյան
ավելին
-
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր դժգոհությունն է հայտնել մայիսի 6-ի ընտրությունների վերաբերյալ այդ կազմակերպության դիտորդական առաքելության զեկույցի առթիվ։ Ըստ նրա` զեկույցը կողմնակալ է. անարդար եւ «լի է մանիպուլյացիաներով»։
ավելին
-
Ինքնաբացարկ հայտնելուց եւ մանդատից հրաժարվելուց հետո Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, թե այդպես է վարվել, որովհետեւ «ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ ձայներ բերածները ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներ են, այլ պարկերով փողեր բաժանած ընտրյալները»։
ավելին
-
Երեկ Սահմանադրական
դատարանը սկսել է
խորհրդարանական
ընտրությունների
արդյունքներն անվավեր
ճանաչելու՝ ընդդիմադիր
Հայ ազգային կոնգրեսի
դիմումի քննությունը։
Գոհար Վեզիրյան
ավելին
-
«Բարգավաճ Հայաստանի» կոալիցիա չմտնելը դարձել է բուռն քննարկումների առարկա, ինչպես որ քննարկումների թեմա էր դարձել կոալիցիա մտնելու հեռանկարը։ Հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ փորձում են հասկանալ, թե ինչ կատարվեց իրականում` ԲՀԿ-ն դարձավ ընդդիմություն, թե՞ պարզապես նախագահականին ընդառաջ այլ ծրագրեր ունի։
Գայանե Զարգարյան
ավելին
-
Մայիսի 24-ի ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղարությունը
հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը։
Հայաստանին վերաբերող հատվածում չնայած զգալի քննադատություն կա այս կամ այն ոլորտներին առնչվող, սակայն նկատելի է, որ ի տարբերություն նախորդ զեկույցների, այս զեկույցի տոնայնությունը մի փոքր ավելի մեղմ է, իսկ համեմատած ասենք 2009-ի զեկույցի հետ` զգալիորեն շատ ավելի մեղմ։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Էդուարդ Շարմազանովը
հայտարարում է. «Պաշտոն բաժանելը, պաշտոնի
առեւտուրը մեզ
հոգեհարազատ չէ»/Թերթ. am/։ Իշխանությունը երբեք էլ ճշմարտախոսությամբ աչքի չի ընկել։ Սակայն նորից
ստիպված ենք պրն
Շարմազանովին հիշեցնել,
թե ինչպես են ձեռք բերվել իրենց պաշտոնները։ Ուրեմն ՀՀ կառավարությունը կազմվելու է ԱԺ ընտրությունների «արդյունքում»։ ՀՀԿ-ն այս
անգամ մեծամասնություն ստացավ առավելաբար
ընտրակաշառքի շնորհիվ։ Մանդատները պարզապես գնեցին։ Իսկ եթե
մանդատները գնված են,
ուրեմն գնված են նաեւ
պաշտոնները։
Զ. Գաբրիելյան
ավելին
-
Համաձայն ՀՀ մի դատարանի տված կենսագրական տեղեկանքի՝ պրն Գ.Ավանեսովը խնամքի տակ մի հիվանդ մայր ունի, ունի նաեւ բարձրագույն կրթություն, ամուսնացած չէ...
Մ. Մ.
ավելին
-
Երեկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցը։ Հիշեցնենք, որ ԵԽ դիտորդական խումբը` բարոնուհի Նիքոլսոնի ղեկավարությամբ, դիտորդական
առաքելություն է իրականացրել այդ ընտրություններում։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Երեկ ՍԴ-ում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հայցի քննարկումը, որով Կոնգրեսը պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ-ի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Վրաստանի խորհրդարանը երկրի սահմանադրության մեջ աննախադեպ ուղղումներ է մտցրել միայն նրա համար,
որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի
գլխավոր հակառակորդ
Բիձինա Իվանիշվիլին
հնարավորություն ստանա մասնակցելու հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին,
ինչպես նաեւ գործադիր
մարմնում պաշտոն
զբաղեցնելու իրավունք
ունենա։
Ա. Մ.
ավելին
-
Հայրենասիրությունն ու երկրում բոլոր էթնիկ խմբերի իրավահավասար բնակությունը Վրաստանի հաջողության գրավականն են, կարծում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ա. Մ.
ավելին
-
Եգիպտացի իսլամիստները հայտարարել են, որ իրենց թեկնածու Մուհամեդ Մուրսին նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում առաջատար դիրք է զբաղեցնում։
Ա. Մ.
ավելին
-
Երեկ Էդինբուրգում մեկնարկել է Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անկախացմանն ուղղված պաշտոնական արշավը։ Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդը շոտլանդացի քաղաքական ու հասարակական գործիչների, հայտնի մարդկանց ու գործարարների ներկայությամբ Շոտլանդիայի անկախացմանն ուղղված միջոցառումը հայտարարեց բացված։
Ա. Մ.
ավելին
-
Եղեգնյա գրչով երգեցի ԱԽՔ-եր,
- Քեզի ընծա, ի՜մ Օրինաց,
Իզուր էլ արիք էդքան ծախսեր,
- Քեզի ընծա, ի՜մ հորինած,
Տոննայով կաշառք տըվի սաղին,
Ընդ եղեգան փող ջեմ ելաներ։
ավելին