04.05.2018 04:29 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Վրիպածը

Վրիպածը

«Ունեցել եմ համարձակությունը փողոցում քայլել, երբ հռչակվեց Սերժ Սարգսյանի հրաժարականը, ես տեսել եմ այդ տոնախմբությունը, ուրախությունը։ Լավ էր, մարդիկ շատ ուրախ էին, դա նշանակում էր` մարդիկ ասելիք ունեին, պահանջ ունեին, փողոց էին դուրս եկել եւ հասել էին իրենց նպատակին։ Նրանք փողոց դուրս չէին եկել, որ Նիկոլ Փաշինյանին դարձնեին վարչապետ, նրանք դուրս էին եկել իրենց պահանջով, եւ այդ պահանջը իրականացել է»,- վարչապետի տապալված ընտրությունից առաջ այսպիսի ելույթ հնչեցրեց նախկին լրագրող, ներկայումս` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Այս կինն իրոք ցնցող բաներ ասաց, համաձայնեք։ Ուրեմն, նա քաջ գիտակցում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առնվազն համարձակություն պետք էր ունենալ փողոց դուրս գալու եւ մարդկանց մեջ քայլելու համար։ Բայց զարմանալիորեն միայն այդ օրն է հայտնաբերել, որ մարդիկ, հիրավի, դժգոհ են, այն էլ` խիստ են դժգոհ։ Այս ուշագրավ փաստի հայտնագործումից եւ փողոցում ցնծացող մարդկանց դիտելուց հետո նախկին լրագրողը մի հետաքրքիր բան էլ է որսացել` «Նրանք փողոց դուրս չէին եկել, որ Նիկոլ Փաշինյանին դարձնեին վարչապետ։ Նրանք դուրս էին եկել կոնկրետ պահանջով, եւ այդ պահանջը իրականացել է»։  Ինչպե՞ս նա այդպես հասկացավ, կոնկրետ ինչի՞ց այդպես ենթադրեց, ի՞նչ սոցիոմետրով չափեց մարդկանց պահանջներն ու հանգեց այդ մտքին։ Գուցե Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումնե՞րը հուշեցին։ Հաստա՞տ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը դուրս է եկել փողոց։ Ուշադի՞ր է նայել մարդկանց աչքերին։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30