02.07.2012 20:47 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Ո՛չ համբալների իշխանությանը

Ռուբեն Հայրապետյանին` ՀՀԿ-ական Նեմեցին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը երեկ մահացել է։

Վահեն  գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հոսպիտալ, եւ մեկ օրվա ընթացքում նրա գլուխը երկու անգամ վիրահատել էին։ Բարդագույն վիրահատությունից հետո 12 օր շարունակ Վահեն գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա էր, այսինքն` գլխուղեղի մի կիսագունդը թեքվել էր դեպի մյուս կիսագնդի մեջ։ «ՉԻ» խմբագրակազմի եւ ընթերցողների անունից ցավակցում ենք Վահեի հարազատներին ու ընկերներին։

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 22-ին երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքարի» գործով։ Կալանավորվել է 6 մարդ` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը։

Նեմեցին չեն կալանավորել։ Եվ ամեն անգամ այսպես է լինում։ Օլիգարխի մոտ համբալ աշխատողներին, նման դեպքերում, կալանավորում եւ մի քանի տարի իբր անազատության մեջ են պահում։ Տխուր վիճակագրություն է, բայց փաստ`  համբալները շակալի նման հարձակվում են չկզող քաղաքացու վրա այն դեպքում, երբ գիտակցում են, որ գործատուն, տվյալ պարագայում` Ռուբեն Հայրապետյանը, կանգնած է «իրենց մեջքին»։ Վահեին սպանելով` Նեմեցի համբալները կասկած չեն ունեցել, որ Նեմեցն առաջին փուլում ամեն ինչ կանի, որ մեղմ հոդվածներ առաջադրվեն, ապա ամեն ինչ կանի, որ դատարանում նրանք նվազագույն պատիժը ստանան, հետո էլ բերդում տիրություն կանի, ու մարդասպաններն իրենց  գործատուի «պրախոդով» հանգիստ կֆռֆռան գաղութում` հարկ եղած դեպքում լավ տղա «աշխատելով»։

Ռուբեն Հայրապետյանին պետք է զրկել մանդատից, պետք է զրկել խայտառակ անելով` հասարակական պարսավանքի ենթարկելով։ Ռուբեն Հայրապետյանն ու նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ Նեմեցին սպասարկող համբալներն ու նրանց ընտանիքները  պետք է չկարողանան տնից դուրս գալ եւ այս քաղաքում հանգիստ խղճով քայլել։

Ռուբեն Հայրապետյանին ու նրա ընտանիքին պատկանող բիզնեսը` «Հարսնաքար» ռեստորանը պետք է փակել` որպես սպանդանոց։ Ի դեպ` սա առաջին դեպքը չէ, երբ ռեստորան կոչված այս շենքում մարդկային ճակատագրեր են խեղվում։

Ռուբեն Հայրապետյանին պետք է կանչել պատասխանատվության։ Նա է պատասխանատու իր վարձու մարդասպանների գործողությունների համար, որովհետեւ անվտանգության աշխատակիցը առաջնորդվում է բացառապես «շեֆի» ցուցումներով։

Սերժ Սարգսյանը պարտավոր է շատ արագ որոշում կայացնել` մանդատից զրկել Նեմեցին, փակել տալ «Հարսնաքարը», ապա անկախ եւ օբյեկտիվ արդարադատության սկզբունքի շրջանակներում դատարան հանձնել Հայրապետյանին։ Եթե ոչ, ուրեմն` հասարակությունը բոլոր իրավունքները կունենա կայացնելու իր արդարադատությունը` նախ հրապարակային արձանագրելով եւ ի գիտություն ընդունելով, որ ՎԱՀԵԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ։    

 Հ. Գ. Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում  զայրույթի, հիասթափության, անելանելիության ու ամեն գնով արդարադատության հասնելու մասին ստատուսներից տեղ ու դադար չկար։ 

Թերթի աշխատանքների ավարտին երկու հիմնական առաջարկություն էր քննարկվում ֆեյսբուքում.

1. Որպես ափսոսանքի եւ հրաժեշտի ակցիա` նվիրված Վահե Ավետյանի հիշատակին, այսօր (30.06.2012) ժամը 21։00-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց տեղի կունենա մոմավառություն։

2. Կազմակերպել, որ թաղումը բողոքի ակցիայի վերածվի։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31