22.12.2017 06:16 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Տիգրան Առաքելյան. «Գիլաս՝ 57,000 դրամ։ «Երեւան սիթի»։

* * *

Առաքել Սեմիրջյան. «Նայում էի շուրջ 15 տարի ԿԳԲ ղեկավար աշխատած Վլադիմիր Սեմիչաստնիի հարցազրույցներից մեկը, որտեղ նա նախ մեղմիկ բացահայտում էր Անդրոպովի կերպարը, որ նա էդքան էլ դուխով տղա չէր, ինչպես ընդունված էր համարել (նույնիսկ ես եմ վերջերս իմացել դրա մասին), դեռ ավելին, լավ էլ վախկոտ ու մառազմատիկ դեմք է եղել, բայց կարեւորը դա չէ, Սեմիչաստնին ասում է, իր ԿԳԲ շեֆ եղած վախտով ինքը գեներալի կոչում մարդկանց չէր տալիս, որ գոնե այդ կոչումը ինչ-որ արժեք ունենար, ու չնայած որ ԿԳԲ-իշնիկները երեխայի նման ուրախանում էին զնաչոկ ու աստղեր ստանալուց, ինքը այդ կոնֆետներով նրանց չէր շփացնում։ Ասածս ինչ է, որ եթե ԽՍՀՄ-ի որոշ ղեկավարներ են հասկացել, որ չարժի մի բանից շատ բաժանել, որ չարժեզրկվի, այս պստիկ երկրում ինչի՞ եք այդ գեներալ, հերոս, վաստակավոր, բազմավաստակ, պարգեւ-մարգեւները այդքան արժեզրկում»։

* * *

Արամ Մանուկյան. «Ասօրվա շղթայական ավտովթարի մեջ, որի ժամանակ իրար են բախվել 53 ավտոմեքենա, մեղավորները աջ ղեկ ավտոմեքենաներն են եղել։ Ու ընդհանրապես կապ չունի, որ ճանապարհը սառած է եղել ու ավտովթարից հետո են բերել աղ, ավազ ցանել։ Պետք է շտապ արգելել աջ ղեկ ունեցող ավտոների երթեւեկությունը, իսկ նրանց վարորդներին ցմահ տալ»։

* * *

Զոհրապ Եգանյան. «Գազպրոմում սուգ է՝ տաք ձմեռ է»։

 * * *

Ռադա Թեյմուրազյան. «Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ԵԼՔ-ը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արտակ Զեյնալյանին եւ պատրաստվում է բանակցություններ վարել «Ծառուկյան» դաշինքի հետ՝ անհրաժեշտ ստորագրություններն ապահովելու համար։ Ես Արտակին լիքը հարգում եմ ու գրական հայերենով ասած՝ շատ կուզեմ, որ մի բան անեն՝ մի բան ըլնի։

Բայց, սակայն, ախր, համա այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե եղբայր, ինչու՞ էիր ժամանակին ՀԱԿ-ի համագործակցությունը Ծառուկյանի հետ համարում դավաճանական քայլ, իսկ հիմա այնքան էլ չէ։ Հիմա ի՞նչ է փոխվել։ Ծառուկյանի փո՞րը, պրիչոսկա՞ն, թե՞ սպիտակ մարզազգեստը։ Ի՞նչ, էլի, ասեք մենք էլ հասկանանք ու դինջանանք։ Ասում է՝ ՀԱԿ-ի ժողովուրդը նախանձում է ԵԼՔ-ին ու չարախոսում է։ Այ մարդ, չենք նախանձում, պապայի արեւ, ուզում ենք հասկանանք ձեր տիտանական քայլերի տրամաբանությունը»։

* * *

Արմեն Գրիգորյան. «ԵՊՀ-ի ռեկտորն ավելի շատ վախենում է մթությունից, քան՝ սորոսականներից, որովհետեւ մթության մեջ լիքը սորոսականներ կարան լինեն»։

* * *

Վարդգես Օվյան. «8-րդ թե 9-րդ դասարանում սովորելու տարիներին ինձ վրա ցնցող տպավորություն էր թողել Մոցարտի մասին վեպը։ Չէի կարողանում պատկերացնել, որ աշխարհի մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ «Ֆիգարոյի ամուսնությունը», «Կախարդական սրինգ» կենսուրախությամբ լի օպերաների եւ բազմաթիվ հրաշալի սիմֆոնիաների ու սերենադների հեղինակը մահացել է ծայրահեղ աղքատության ու թշվառության մեջ՝ 35 տարեկանում։ Տասնամյակներ հետո միայն մի հեռուստահաղորդումից իմացա, որ Նար-Դոսի որդին, ՀՀ ժողովրդական երգիչ Նար Հովհաննիսյանը մեր օրերում նույնպես մահացել է աղքատության մեջ՝ երբ Նոր տարուն՝ 1996-ին 6 օր էր մնացել։ 1993-ին իր անշուք բնակարանում մահացել էր հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանը։

Իսկ այսօր արմենչիկներն ու արամասատրյանական կլկլոցական դպրոցի սաներն ապրում են ճոխության մեջ եւ օդն աղտոտում թուրքաարաբական զզվելի մուղամներով։ Ու ցավն այն է, որ նրանց արտադրած աղբը մեզանում պահանջարկ ունի։ Թերեւս բոլոր ժամանակներում նախիրն Արվեստի հանդեպ իր վերաբերմունքը չի փոխել։ Չի սիրում ու վե՛րջ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30