02.09.2015 18:19 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

70-80 կուսակցությո՞ւն, թե՞ այդքան մարդ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե սահմանադրական փոփոխությունների հարցում կա կոնսոլիդացիա, իսկ Հայ Ազգային Կոնգրես եւ «Ժառանգություն» կուսակցությունների մերժողական դիրքորոշումն իրենց չի խանգարում։ «Ամբողջ քաղաքական դաշտի 70-80 կուսակցությունների մեջ 2-3 հոգին ի՞նչ է»,- հայտարարել է Վահրամ Բաղդասարյանը։

Այստեղ են ասել, իյա, իրո՞ք։ Իսկ որո՞նք են այդ կուսակցությունները։ Միգուցե Վահրամ Բաղդասարյանը նեղություն քաշեր ու թվարկեր դրանց անունները։ Եթե նա նկատի ունի Արտաշես Գեղամյանի ԱՄԿ-ն, որտեղ մի քանի հոգի է մնացել՝ որպես խորհրդային տարիների ժառանգություն, կամ հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ն իր հատուկենտ անդամներով, կամ էլ՝ Վերակազմյալ հնչակ Լյուդմիլա Սարգսյանի կուսակցությունը, որտեղ 10 կուսակցական անգամ դժվար է գտնել (այն էլ՝ մանրադիտակով պեղելուց հետո), Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն՝ նախագահական գնացած երեք հոգով, ապա բան չունենք ասելու՝ Սերժ Սարգսյանին հաջողվել է լայն կոնսոլիդացիա ապահովել։

Քիչ էր մնում մոռանայինք՝ Ս.Սարգսյանի իշխանության վերարտադրության ծրագրի շուրջ կոնսոլիդացիա են ապահովել նաեւ հետեւյալ մարդ-կուսակցությունները. Խաչիկ Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներն» ու Արարատ Զուրաբյանի ՀՀՇ-ն (կուսակցություններ, որոնց ստեղծումը հետեւանք էր ժամանակին ընդդիմությանը դավաճանելու եւ թիկունքից խփելու, եւ այս անունները սերտորեն կապվում են իշխանությունների հետ բիզնես-առուծախի պատմությունների հետ)։

Հիշենք եւս մի քանի կոնսոլիդացվածի. ԲՀԿ-ն, որից փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո միայն անունն է մնացել, կոնսոլիդացվել են դաշնակները, որ սովորություն ունեն ամենակարեւոր պահերին քցել գործընկերներին ու պարբերաբար հայտնվել իշխանություն-ընդդիմություն մայրուղու վրա՝ ամեն անգամ նոր պաշտոնների շուրջ սակարկելով, կամ էլ ՕԵԿ-ը, որի համար եւս կենսակերպ է դարձել իշխանություն-ընդդիմություն մայրուղում լինելը, եւ «ՕԵԿ-ացում, ԱԽՔ-ացում» արտահայտությունները, շնորհիվ այս կուսակցության, քաղաքական դաշտի համար դարձել են բացասական երանգավորում ստացած եզրույթ։

Ոնց քցում-բռնում ենք, անգամ՝ կոնսոլիդացվածների թիվը 10-20 կուսակցության չի հասնում։ Չի բացառվում, որ Վահրամ Բաղդասարյանը պարզապես լեզվի սայթաքում է թույլ տվել՝ նա ցանկացել է ասել ոչ թե կուսակցություն, այլ մարդ, այսպես. «Ամբողջ քաղաքական դաշտի 70-80 հոգու մեջ 2-3 կուսակցությունն ի՞նչ է»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31