«ՉԻ» - Հայաստանն իսկապես աբսուրդի երկիր է, պարզապես մենք ամեն օր դրա մեջ ենք եւ արդեն չենք նկատում։ Պատկերացրեք` որեւէ արտասահմանցի կարդում է լուրը. մարդը, որի մականունը «Դահիճ» է, դիմում է կառավարությանը, որպեսզի վերջինս արգելի բարեգործական անվճար ավտոբուսները, եւ ինքը իր գծերով փող աշխատի։ Այդ արտասահմանցին երեւի մի կես ժամ հիստերիկ կծիծաղեր, իսկ հետո` երբ հասկանար, որ դա կատակ չէ, այդ լուրը կթարգմաներ անգլերեն, կդներ ֆեյսբուքի իր էջում ու մի օրում համաշխարհային ճանաչում ձեռք կբերեր։ Եթե, իհարկե, կարողանար բոլորին համոզել, որ դա կատակ չէ։
Իսկ մեր կառավարությունը որոշել է, որ դա «սխալ» բարեգործություն է։ Ասենք` անվճար ավտոբուսներում ջակուզիներ չկան, ինչն օրենքի խախտում է։ Համ էլ` առողջ մրցակցություն է, հո չե՞ն թույլ տալու, որ էդ գյոզալ մականունն ունեցողը շահույթ չստանա։