09.03.2018 07:42 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատասխան չկա

Վարչապետ դառնում են բացասման օրենքո՞վ

Վարչապետ դառնում են բացասման օրենքո՞վ

Այս օրերին հանրության լայն շրջանակներում ու խորհրդարանի միջանցքներում քննարկվող հիմնական թեման Սերժ Սարգսյանի 2014 թվականին արված հայտարարությունն է, երբ վերջինս խոստացել էր, որ էլ չի հավակնի նախագահի կամ վարչապետի պաշտոնի։ «Ինչո՞ւ է փոշմանել Սերժ Սարգսյանը». մեր հարցին պատասխանում են ԱԺ պատգամավորները։ Նշենք, որ կարեւոր դերակատարում ունեցող ՀՀԿ-ականներից շատերը չեն էլ փորձում հանրության առաջ հանդես գալ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելու առաջարկություններով։

Սամվել Ֆարմանյան. ՀՀԿ խմբակցություն

- Ես այդ առիթով արդեն արտահայտվել եմ, Դուք սխալվում եք, հավանաբար չեք հետեւել։Կարող եմ հավելել, որ սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում մենք կքննարկենք եւ մեր որոշումը կկայացնենք։ Իսկ ես` ձեր խոնարհ ծառան, այդ հարցի վերաբերյալ ունեմ իմ փաստարկված կարծիքը, որը կհրապարակեմ ԱԺ նիստում։

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ իշխանությունների կողմից երկար տարիներ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ այն,  որ նույն անձը ամեն ինչ անում է երկրի ղեկը իր ձեռքում պահելու համար։

- Կրկնում եմ, բնականաբար, հանրապետության վարչապետի ընտրությունը դառնալու է առիթ անդրադառնալու ե՛ւ մեր անցած ճանապարհին, ե՛ւ ապագա անելիքներին։ Այդ համատեքստում հավատացած եմ, որ բոլոր հարցերը կստանան իրենց պատասխանները։

Վահե Էնֆիաջյան. ԲՀԿ խմբակցություն

- Պարոն Էնֆիաջյան, ձեր կուսակցությունում որոշումներն ինչպե՞ս են ընդունվում։ Կուսակցության ղեկավարը միանձնյա՞ է որոշում ընդունում, թե՞ անդամների հետ քննարկում է անելիքները։

 - Պետք է ասեմ, որ մեզ մոտ որոշումները կայացվում  են կոնսեսուսային մոտեցումներով եւ վերջին կարեւոր իրադարձությունների ժամանակ (նախագահի ընտրությունների հետ կապված), ինչպես գիտեք, թիմի ներկայացուցիչը հնարավորություն է ունեցել կարծիք հայտնելու, իր տեսակետը հայտնելու, եւ դրանից հետո ամփոփվել են բոլորի տեսակետները եւ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ամփոփել է բոլորի կարծիքը ու հայտնել մի ընդհանուր տեսակետ։

- Իսկ Դուք անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն` նկատի ունենալով, որ ժողովուրդը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում։

- Այդ հարցի հետ կապված  վարչապետի պաշտոնական ներկայացում կամ առաջադրում կա՞։ Կլինի, կխոսենք։

Տաճատ Վարդապետյան. ՀՀԿ խմբակցություն

- Բոլոր դեպքերում ես դրական եմ նայում ամեն ինչին եւ  երեւույթը գնահատում եմ բացասման բացասման  օրենքով, քանի որ գնալով նաեւ իմ լավատեսի մոտեցումը կա, գնալով հաջորդը նախորդին բացասելու է իր ձեռքբերումներով ու հաջողություններով։

- Ինպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումները եւ այն, որ հանրապետականներից շատերը  չեն ցանկանում խոսել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին։

- Ես իմ գնահատականը, իմ մոտեցումը, իմ վերաբերմունքը արդեն արտահայտել եմ Սերժ Սարգսյան քաղաքական գործչի մասին։

 - Իսկ ինպե՞ս եք գնահա- տում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը եւ սոցիալական լարվածության նման բեւեռացումը։

- Սոցիալական լարվածություն կարող է լինել շատ  երկրներում եւ մոլորակի տարբեր հատվածներում, իսկ  համեստ ու սակավ ռեսուրսներով օժտված երկրում, երբ շրջափակման մեջ ենք երկու տասնամյակից ավելի, ամեն ինչ կարող է լինել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30