18.05.2018 06:07 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Էդուարդ Սարիբեկյան. «Քաղաքապետարանը դառել է 45 թվի մայիսի ռայխստագը։ Ամեն հարկը մի թիմ փակել է»։

***

Գեւորգ Գյոզալյան. «Սասնա ծռերի» գործով անհարկի ճնշում է գործադրվում թե՛ վարչապետի եւ թե՛ դատարանի նկատմամբ, բավ է ճանապարհ փակեք։ Ապստամբության տեսությունը չի դիմանում անգամ չնչին քննադատության։ Նման տեսությամբ կարող ենք արդարացնել նաեւ հոկտեմբերի 27-ը։ Ավելին, նման տեսությամբ կբացենք նոր էջ զինված հարձակումների եւ դիակների վրա կորոշենք կոնկրետ զինված խմբի գործողությունները ապստամբության իրավունքով են եղել թե՝ ոչ։ «Սասնա ծռերի» գործը կարող է հանգուցալուծվել բացառապես ԱՐԴԱՐ դատարանի կողմից եւ եթե չեղավ ԱՐԴԱՐ դատարանի դատավճիռը, ապա մենք կընկնենք էլ ավելի խորը ճգնաժամի մեջ»։

* * *

Աշոտ Խաչատրյան. «Իսկ դուք գիտեի՞ք, որ Տարոն Մարգարյանը իր տան հասցեի թվերը փոխել է 77/7-ի, որ գոլդ լինի։ Կատակ չեմ անում, իրոք փոխել է, հարեւանների տան թվերը լրիվ ուրիշ են»։

* * *

Մարին Խառատյան. «Փաշինյանին ձերբակալելու օրը զինվորների հետ «ամբոխի ցրման եւ ուժի կիրառման» վարժանքներ են անցկացրել. Վիգեն Սարգսյանը մոռացել է այս մասին նշել իր հրաժարականի հուզառատ ելույթում

2018թ. մայիսի 9-ին հայտարարվեց, որ հրաժարականի դիմում է գրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը, որի պատճառը հանդիսանում է ապրիլի 23-ին իր ենթակա մի խումբ զինծառայողների զորամասի տարածքը լքելը եւ համաժողովրդական ցույցերին մասնակցելը։

Զորամասի հրամանատարը հրահանգավորել էր ենթականերին, բացատրել եւ ձեռք բերել համաձայնություն, որ զինված ուժերի ներգրավումը ընթացող գործընթացներին անթույլատրելի է։ Իսկ իրականում, հանգամանքների բերումով, ոչ թե զինծառայողները նախաձեռնեցին գնալ ծայրահեղ քայլի, ոչ թե նրանք որոշեցին զինված ուժերը խառնել ներքաղաքական գործընթացներին, այլ դեպքերի զարգացումը ստիպեց նրանց գնալ դրան, քանի որ նույն օրը՝ ապրիլի 23-ին, զորամաս ժամանեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Հատուկ տակտիկական պատրաստականության» դասախոս, մայոր Ֆռանգյանը եւ զինվորականների հետ փորձեց անցկացնել «Ամբոխի ցրման եւ ուժի կիրառման» վարժանքներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լուրեր էին պտտվում ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտի անձնակազմին ոստիկանական համազգեստ բաժանելու եւ ժողովրդի դեմ հանելու վերաբերյալ, զինծառայողները ընդվզեցին եւ լքեցին զորամասը։

Զորամասի հրամանատարը խոստացել էր չպատժել զորամասը լքած զինծառայողներին, սակայն նրան պարտադրեցին անել դա, որը եւ պատճառ հանդիսացավ նրա հրաժարականի դիմում ներկայացելուն։

Հաշվի առնելով այս իրադրության բոլոր ենթատեքստերը, ես հորդորում եմ հաջորդ պաշտպանության նախարարին, որոշում կայացնելիս անպայման հաշվի առնել վերը նշված փաստը»։

* * *

Դավիթ Մեհրաբյան. «Բժիշկ ահավոր հազում եմ»։ «Նիկոլի լայվի տակ նայեք, ահագին դեղատոմսեր կան»։

* * *

Նանե Սահակյան. «Երեւանի մանկապարտեզներին ու դպրոցներին քիչ թե շատ առնչված մարդիկ գիտեն, որ 2 տեղում էլ հաճախ կա «ավարտական կաշառք», դե դա այդպես չի կոչվում, այլ ավելի շուտ ծրարով շնորհակալություն է հիմնսկանում տնօրեին, մի մասն էլ դաստիարակին կամ ուսուցչին։ Եվ հիմա ամենահետաքրքիրը. մի քանի մանկապարտեզից ու դպրոցից լսել եմ, որ ծնողներին կանչել ու սուս ու փուս վերադարձրել են հավաքված գումարը, բա»։

* * *

Արեն Մկրտչյան. «Ասում են՝ նոր կառավարությունը, նոր թիմն աշխատանքային փորձ չունի։ Կներեք, խոսքը հատկապես ո՞ր փորձի մասին է, վերջին 10 տարում 877.144 քաղաքացու աղքատության հասցնելու՞, 374.211 քաղաքացու արտագաղթի հասցնելու՞, պետական պարտքը 7 մլրդ դոլարի հասցնելու՞, 30 տարվա վաղեմության երկրաշարժից առ այսօր 4000-ից ավել անօթեւան ընտանիք ունենալու՞, համատարած կոռուպցիայի՞, կեղծված բոլոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների՞։

Եթե այո, ապա, ներեցեք, նոր թիմին նման փորձ պետք չէ։ Իսկ փորձն, առհասարակ, ձեւավորվում է աշխատանքի ընթացքում։ Ոչ մի երկրում որեւէ նախկին պետական պաշտոնյա ծննդատանը պորտալարի հեռացումից անմիջապես հետո աշխատանքային փորձ նվեր չի ստացել»։

* * *

Զոհրապ Եգանյան. «Մարդ գիտեմ, որ նոր իրողություններին հարմարվելու համար սկսել է հազալ»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30