02.03.2018 06:48 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Ձուկն արդեն կոնսերվացվել է

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով Արմեն Սարգսյանին, հարցրել է` «Մտահոգություն չունե՞ք, որ Դուք ոչ թե ընտրվում, այլ նշանակվում եք նախագահ ՀՀԿ-ի կողմից։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ կարող եք գլխավորել ՀՀԿ ցուցակը եւ առաջադրվել որպես վարչապետ։ Ցանկանո՞ւմ եք լինել որեւէ կուսակցության անդամ»։

Եվ Արմեն Սարգսյանը պատասխանել է` «Սահմանադրությունը ես չեմ գրել, ընդամենը քվեարկել եմ այդ Սահմանադրության համար։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա ասեմ, որ ես որեւէ կուսակցության անդամ չեմ ուզում դառնալ, նույնիսկ` Ձեր»։

Արմեն Սարգսյանին շատ տեղին է հիշեցնել գործող վարչապետ Կարեն Կարապետյանի մասին, նա էլ անկուսակցական էր եւ փորձում էր ամուր մնալ իր անկուսակցականի դիրքում։ Բայց դա երկար չտեւեց. շատ շուտով ոչ միայն Կարեն Կարապետյանը, այլեւ նրա բերած կադրերը` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, դարձան հանրապետական։ Այնպես որ, Արմեն Սարգսյանից առաջ այսպիսի «ձկներ» են, այսպես ասած, կոնսերվացվել։ Եվ եթե Սերժ Սարգսյանը ցանկանա, որ Արմեն Սարգսյանը դառնա «Ելք»-ի անդամ, Արմեն Սարգսյանն, իհարկե, կդառնա։ Ինչ էլ որ ցանկանա Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանը դառնալու է։ Մանավանդ որ արդեն դարձել է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30