19.01.2018 09:47 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Ապարանում նշվեց ավանդական հին տոմարով Նոր տարին

Հունվարի 13-ին Ապարանում նշվեց ավանդույթ դարձած հին տոմարով Նոր տարին։ Տոնակատարությանը մասնակցում էին «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը, մարզերի ներկայացուցիչներ, չինովնիկներ։

Ուշարժանն այն էր, որ Ապարանի նորաթուխ քաղաքապետ, «Գնթունիքի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը  չէր մասնակցում Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի կողմից հիմնադրած հին տոմարով նոր  տարվա տոնակատարության ավանդույթ դարձած հանդիսությանը։ Մնում է նկատել, որ նորընծա չինովնիկը արհամարհել էր իր ղեկավարած համայնքում տեղի ունեցող մեծամասշտաբ միջոցառումը այն պատճառով, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ սատարել էր իր նախորդին՝ գործող քաղաքապետ Գոռ Աբրահամյանին։

Այդուհանդերձ Աղվան Հովսեփյանը անտեսելով այդ հանգամանքը շնորհավորեց ու հաջողություն  մաղթեց Ապարան համայնքի նորընտիր ղեկավարին։ Վերջինս իր ելույթում խոսեց նաեւ նախկին քաղաքապետի կատարած աշխատանքների մասին, սակայն Հովսեփյանի՝ Գոռ Աբրահամյանի կողմից Ապարանը շենացնելու մասին խոսքերը առաջացրեցին ներկա գտնվող ապարանցիներից ոմանց  ծիծաղը, որոնք համամիտ չէին նախկին քաղաքապետին տրված գնահատականների հետ։  Նախկին քաղաքապետ Գոռ Աբրահամյանն էլ, որը ելույթ ունեցավ Եղիազարյանի փոխարեն, հուզմունքից շփոթեց տարեթվերը եւ 2018-ի փոխարեն շնորհավորեց 2008-ի հին տոմարով նոր տարին։

Մի խոսքով, հին տոմարով նոր տարին, եթե հաշվի չառնենք փոքր կիքսերը, անցավ ինչպես միշտ, նույն երգուպարով ու նույն բարձր տրամադրությամբ։ 2018-ին նշվող տոնի միակ թերությունը տոնական սեղանների սղությունն էր։ Անզեն աչքի համար էլ նկատելիորեն պարզ էր, որ եթե Աղվան Հովսեփյանի գլխավոր դատախազ աշխատած տարիներին ներկայացված էին լինում գրեթե բոլոր մարզերը, ապա այս անգամ  միայն Արագածոտնի ու Շիրակի մարզերի ներկայացուցիչներին կարելի էր տեսնել։ Նշենք, որ միջոցառման մեկնարկից առաջ Աղվան Հովսեփյանին մոտեցան Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանն ու Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ միասին էլ հեռացան առանց սպասելու Աղվան Հովսեփյանի խոսքին ու միջոցառման ավարտին։ Նկատենք, որ այս միջոցառման ժամանակ թեեւ սակավաթիվ էին պատգամավորներն ու դատախազները, սակայն դաշնակցականների պակաս չէր զգացվում։ Տոնական ավանդական  խարույկը վառելու պատիվը վերապահվել էր միանգամից երկու մարզպետի՝ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին եւ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին, երկուսն էլ՝ դաշնակցական։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30