01.07.2012 04:00 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Հանրապետության հրապարակում կլինի եւս մեկ հյուրանոց

«ՉԻ» տեղեկություններով, Հանրապետութան հրապարակում գտնվող կառավարական շենքերից մեկը, որտեղ տեղակայված է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաեւ երեւանցիներին հայտնի «պոչտան», շատ շուտով հյուրանոցի է վերածվելու։

Հյուրանոցի ապագա սեփականատերերն արդեն ՀՀ իշխանության հետ պայմանավորվածության են եկել, եւ շատ շուտով այստեղ կառուցվելու է   «Արարատ Հայաթ» բրենդը կրող հյուրանոցը։ Նկատենք, որ այս բրենդը բավականին հեղինակավոր համբավ ունի Մոսկվայում, որտեղ սիրում են միմյանց հետ հանդիպել հայ եւ ռուս օլիգարխները, պետական պաշտոնյաներն ու ստվերային գորշ կարդինալները։   Հյուրանոցը Մոսկվայում, ըստ այդմ նաեւ Երեւանում պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանին, որը պատգամավոր դառնալուց առաջ եղել է Վայոց Ձորի մարզպետ։ Շրջանառվող լուրերի համաձայն` կառուցապատողները պահպանելու են շենքի արտաքին ֆասադը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30