18.07.2013 17:33 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մերն ուրիշ է

Կողմնակալության վիճակագրություն

Կողմնակալության վիճակագրություն

Հուլիսի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարը, որի արդյունքում զոհվել է 18 մարդ, բնականաբար, այս օրերին ամենաքննարկվող թեման է Հայաստանում։ Ռուսաստանում վթարը նույնպես մեծ բանավեճերի տեղիք է տվել, բայց հիմնականում այն պրիզմայով, որ ավտոբուսին հարվածած բեռնատարի վարորդը ՀՀ քաղաքացի է եղել։ «ՀՏրրՌÿ-1» հեռուստաընկերության սկանդալային ռեպորտաժը, որը հասցրել է մեծ վրդովմունք առաջացնել Հայաստանում, իսկապես աննախադեպ է իր ագրեսիվությամբ եւ լրագրողական էթիկայի բացակայությամբ։

Հենց այդ պատճառով էլ արժե ներկայացնել վերջին տարիներին Ռուսաստանում խոշոր ավտովթարների մի շարք, որոնք թեպետ նույնպես լուսաբանվել են Ռուսաստանում, իրենց բնույթով շատ նման են հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարին, սակայն չեն մեկնաբանվել կամ մեղավորների հանդեպ այդպես չեն վարվել, ինչպես Հրաչյա Հարությունյանի հետ։

Եվ այսպես. բեռնատարը Չուվաշիայում բախվել է միկրոավտոբուսին. զոհվել է 9 մարդ, որոնցից մեկը՝ երեխա։

05.11. Վյատկայում՝ Մինին գյուղի մոտ Վոլվո բեռնատարի եւ ՈւԱԶ-ի բախման արդյունքում զոհվել է 5 մարդ։

Չերնիգովի շրջանում ուղեւորատար միկրոավտոբուսը բախվել է բեռնատարի հետ. զոհվել է 7 մարդ։

Պեստրեչինսկի շրջանում «Հյունդայի» ավտոբուսը  բախվել է «Կամազի» հետ։ Զոհվել է 5 մարդ, 11 մարդ ծանր վնասվածքներ ստացել։

Սվերդլովսկի շրջանում, Պերվոուրալսկի մոտ ավտոբուսը բախվել է «Կամազի» հետ։ Զոհվել է 7 մարդ, 8 հոգի վնասվածք ստացել։

Կեմերովոյի շրջանում Kia Grandbird ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ։ 43 ուղեւորներից 4-ը զոհվել է, 18 հոգի հոսպիտալացվել։

Տուլայի շրջանում ավտոբուսը բախվել է պանելատարի հետ։ Զոհվել է 1 եւ վնասվածք ստացել 5 հոգի։

17.07. Նովոսիբիրսկի շրջանում Asia Grandbird ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ։ Զոհվել է 6 հոգի։ 19 հոգի վնասվածք է ստացել։

01.06. Տվերի շրջանում լիտվական համարներով Վոլվո մեքենան բախվել է MAN ավտոբուսի հետ։ Զոհվել է 7 հոգի։

27.05. Մերձմոսկովյան «Դոն» ավտոճանապարհին բախվել են «Կամազը» եւ «Նեոպլան 115» ավտոբուսը։ Զոհվել է 11 հոգի, 4-ը՝ ծանր վնասվածքներ ստացել։

21.12.10. Կրասնոյարսկի երկրամասում «Կիա Գրանդբերդ» ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Զոհվել է 8 հոգի, 9-ը՝ վնասվածք ստացել։

10.12.10. Ford Transit միկրոավտոբուսը Մոսկվա-Տուլա մայրուղում բախվել է ԶԻԼ բեռնատարի հետ։ Զոհվել է 8 հոգի։

03.12.10. Սամարա-Վոլգոգրադ ճանապարհին բախվել են ավտոբուսն ու արեւածաղիկ տեղափոխող «Կամազը»։ Զոհվել է 9 մարդ, եւս 26-ը տեղափոխվել է  հիվանդանոց։

12.10. Պենզայի շրջանում «Գազելը» բախվել է ՎԱԶ-2114 մեքենայի հետ։ Զոհվել է 6 մարդ։

10.09. Պավլոգրադի շրջանում «Գազելը» բախվել է «Տոյոտայի»» հետ։ 5 զոհ, 6 վիրավոր։

10.08. Իրկուտսկի շրջանի Ուրիկ բնակավայրի մոտ բախվել են բեռնատարն ու Toyota Noah միկրոավտոբուսը։ 6 զոհ, 3 վիրավոր։

01.08. Երկու միկրոավտոբուս բախվել են Մագադանի շրջանում։ 7 զոհ, 8 վիրավոր։

25.06. Խանտի-Մանսիյսկում բախվել են բեռնատարն եւ մարդատար ավտոմեքենան։ 5 զոհ, որոնցից երկուսը երեխա, երեք ուղեւոր։

04.02. Դաղստանի Տարումովյան շրջանում բախվել են «Կամազն» ու ավտոբուսը։ 7 զոհ, 11 վիրավոր։

16.09. Ստավրոպոլի շրջանում, «Կոչուբեյ-Մինվոդի» ավտոճանապարհին բախվել են «Գազելն» ու DAF բեռնատարը։ Զոհվել է 10 հոգի։

Մենք ներկայացրեցինք վթարների զուտ չոր վիճակագրությունը։ Բոլոր դեպքերին հաջորդում են վթարի մանրամասները, ինչպես նաեւ նախնական տվյալներով վթարի մեղավորը՝ առանց նշելու նրա քաղաքացիությունը կամ այլ բնութագրեր։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31