Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն է ներկայացել երեքշաբթի երեկոյան` իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։
«Որպես ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ստորագրած պետություն` մենք նրա հարցն անմիջապես փոխանցեցինք Կիտոյի համապատասխան բաժանմունք։ Մինչեւ այդ կառույցը համապատասխան եզրակացություն չտրամադրի, պարոն Ասանժը կշարունակի մնալ մեր դեսպանության տարածքում` Էկվադորի կառավարության պաշտպանության ներքո»,-ասել են Լոնդոնի էկվադորյան դիվանագիտական ներկայացուցչությունից։ Միեւնույն ժամանակ դիվանագիտական կառույցից շտապել են վստահեցնել, որ ներկա իրավիճակը ոչ մի դեպքում պետք չէ դիտարկել որպես «Բրիտանիայի եւ Շվեդիայի տարածքներում իրավական գործընթացներին միջամտելու փորձ»։