13.10.2017 07:56 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Գառնիկ Աթանեսյան. «Ես չեմ պահանջում, որ Նեմեցը հեռանա, ավելին՝ խնդրում եմ, որ մնա։ Սենց գոնե գիտենք, որ հետ գնալու տեղ չունենք ու լավ կոմֆորտ վիճակ է։ Գերմանական ճշտապահությամբ 13, 6 եւ 4 համարները նույն սխալն են անում ամեն խաղի, ու մեկ է իրանք հավաքականում խաղալու են, որովհետեւ իրանց քուչում ժամանակին դաժե իրենց չեն խաղացրել ֆուտբոլային տարրական այբուբենին չտիրապետելու համար, իսկ հիմա իրենք մուռ են հանում»։

* * *

Արտակ Եղիազարյան. «Նեմեցին հանեք, տեղը Ալեքսանյանին դրեք։ Լրջով մի քանի հատ Հենո կկեղծի, ահագին նորմալ թիմ կունենանք»։

* * *

Կարեն Քոչարյան. «Համացանցում եւ մամուլում մեծ աղմուկ է բարձրացել աջակողմյան ղեկերով մեքենաներին արգելելու լուրը։ Սկսենք նրանից, որ նման մեքենաները պետք էր արգելել ի սկզբանե։ Բայց քանի որ դա չի արվել, եւ տասնյակ հազարավոր (եթե ոչ հարյուր հազար) մեքենաներ են ներկրվել Հայաստան, մաքսազերծվել եւ գրանցվել են, ուրեմն այսօր արգելել դրանք շահագործելը ես կդիտարկեմ որպես հերթական պետական ռեկետ։

Ուրեմն ինչ-որ մեկը ղեկը աջից ձախ փոխելու բիզնես է ուզում դնել, կամ արդեն դրել է։ Այլ հարց է, եթե այս պահից սկսած արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, բայց արդեն ներկրված եւ շահագործվող մեքենաներին դեռ երկար ժամանակ թույլատրվի շարունակել շահագործել (օրինակ` 10 տարի)։ Դա անձամբ ես կողջունեմ։ Հակառակ պարագայում կմտածեմ, որ պետությունը կրկնակի անգամ «քցում է» իր քաղաքացիներին` առաջին անգամ մաքսի տեսքով, երկրորդ անգամ` ղեկը աջից ձախ փոխելու։

Հ.Գ. Իմ ավտոմեքենան ձախ ղեկ է, երբեք աջ ղեկով մեքենա չեմ ունեցել, միշտ դեմ եմ եղել աջ ղեկով մեքենաների շահագործմանը Հայաստանում:

* * *

Դավիթ Սանասարյան. «Ինչ-որ մեկն ինձ կբացատրի՞, թե ինչու են հայկական արտադրանքի՝ «Գրանդ Քենդիի» շոկոլադների բոլոր ապրանքատեսակների վրա ռուսերեն գրում խոշոր տառերով, իսկ համարյա չերեւացող տառերով հայերեն գրում»։

* * *

Արման Հայրապետյան. «Այսուհետ մեր ֆուտբոլի հավաքականը կխաղա միայն Ղազախստանի հավաքականի հետ»։ (c)Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բեռլինյան գրասենյակ

* * *

Պետրոս Ղազարյան. «Օլիգարխները մեղք չունեն թանկացումների համար։ Հայրապետյանը մեղք չունի պարտությունների համար։ Ռուսաստանը մեղք չունի Ադրբեջանին զինելու համար։ ՀՀԿ-ն մեղք չունի երկրի վիճակի համար։ Ընդդիմությունը մեղք չունի հիասթափության համար։ ՊՊԾ գունդը գրավածները մեղք չունեն

մարդ սպանելու ու գունդ գրավելու համար։ Կենդանի սպանողները մեղք չունեն անգղերի համար։ Տնօրենները մեղք չունեն ընտրակեղծիքների համար։ Նախկինները մեղք չունեն անցյալի համար։ Քաղաքացին մեղք չունի 10 000-ով վաճառվելու համար»։

* * *

Արտակ Ալեքսանյան. «Ես չգիտեմ, թե որ պահից լրագրողներն այդքան նյարդայնացրին Լեւոն Իգիթյանին, որ նա սկսեց լրագրողներին անուս անվանել, ես անկեղծ ասած չնկատեցի այն ռուբիկոնը, որն անցնելով, Լեւոն Իգիթյանը, ռացիոնալ մտածողությամբ մտավորականից վերածվեց ագրեսիվ բյուրոկրատ չինովնիկի, եւ ես իսկապես չնկատեցի Լեւոն Իգիթյանի ջենթըլմենության այն տրանսֆորմացիան, երբ ճարտարապետ մարդը, ով նաեւ հայր է, ամուսին, ստիպված կամ կամովին, հրապարակայնորեն ու լրագրողների ներկայությամբ սկսեց հայհոյել կանանց։ Որովհետեւ այսպիսի մարդկային ու մասնագիտական դեգրադացիան իսկապես ցավացնում է։ Ու եթե մինչեւ հիմա չենք նկատել մարդու ռադիկալացման մետամորֆոզները, հիմա իսկական ժամանակն է նրան ուղղակի չնկատելու տալ։ Արհամարհել, որովհետեւ 78-ամյա մարդուն չի կարելի վիրավորել, բայց անհնար է նաեւ հետ բերել»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30