22.06.2012 00:48
Ա. Մ.
Տարածել հոդվածը.
Լուր
Ռուսաստանում հանդիպեցին Իրանի հարցով
Երեկ Մոսկվայում ավարտվեցին Իրանի ու «վեցյակի» միջեւ բանակցությունները։ ՌԴ ԱԳՆ-ում կայացած երկօրյա բանակցություններին մասնակցել են Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, «վեցյակի» երկրների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Չինաստանի) ներկայացուցիչները։
Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստին», երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել է Իրանի միջուկային խնդիրը։ Իրանին առաջարկվել է առնվազն 4 անգամ կրճատել ուրանի հարստացումը։ Հակառակ դեպքում` Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կհրաժարվի բանակցություններից, իսկ նոր պատժամիջոցներն իսլամական պետության համար անխուսափելի կլինեն։
Սա արդեն Իրանի ու «վեցյակի» երրորդ հանդիպումն է։ Ավելի վաղ հանդիպումներ են անցկացվել Ստամբուլում ու Բաղդադում։