30.01.2013 15:34 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Արազի ափին բոստանս լիներ

Խիարների առաջնորդը

Երեկ սոցիալական ցանցերում քննարկվող թեմաների առաջին հորիզոնականում էր հայտնվել Սերժ Սարգսյանի նախընտրական այցը Տավուշի մարզ, որը մեկնարկվել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղից։ Հենց այստեղ էլ Սարգսյանը մոտեցել է գյուղի եկեղեցու բակում առաջին իսկ պատահած տարեց տղամարդուն եւ նրա հետ ուշագրավ եւ միաժամանակ խայտառակ զրույցի է բռնվել։ Հարցուպատասխանը` ներկայացնում ենք ստորեւ.

Սերժ Սարգսյան. - Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք։

Սպարտակ պապ.- Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են։

Սերժ Սարգսյան. - Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են։ Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային։

Սպարտակ պապ. - Եթե զավոդ լիներ, աշխատեին՝ չէին գնա։

Սերժ Սարգսյան. - Գյուղում զավոդ լինե՞ր։

Սպարտակ պապ. - Հա։

Սերժ Սարգսյան.- Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում։ Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա։ Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր։ Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր։

Սպարտակ պապ. - Ես հող մշակում եմ։

Սերժ Սարգսյան. - Ուր է, որ մշակում եք, լավ, էլի։

Խոսակցությանը միջամտել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը՝ ասելով. «Ասա, ասա, որ գյուղում վերանորոգված մշակույթի պալատ, մանկապարտեզ կա»։ Սակայն տարեց մարդը դրա պատասխանն էլ է ունեցել.  նա ասել է, որ վերանորոգված մանկապարտեզում ընդամենը 12 երեխա կա, դպրոցում՝ նույնպես, եւ «սենց որ գնա՝ գյուղը կհատի»։ Ի դեպ` զրույցից հետո, սակայն, գյուղացին, ում անունը Սպարտակ է, «168.am»-ի հետ զրույցում ասել է, որ իր երեխաները Ռուսաստանում չեն, եւ ինքը Ռուսաստանում երեխա չունի։ Ասել է, որ իր երկու տղաներն էլ Հայաստանում են, մեկը՝ գյուղում իր հետ է ապրում, մյուսն էլ՝ «բերդում զինվորական ա աշխատում»։ Կայքի լրագրողի այն հարցին, թե Սերժ Սարգսյանի հետ Ռուսաստանում գտնվող ո՞ր երեխաների մասին էիք խոսում, Սպարտակ պապիկը պատասխանել է. «Գյուղացոնց համար էի ասում»։

Ստորեւ ներկայացնում ենք ֆեյսբուքահայության արձագանքը Սերժ Սարգսյանի վուլգար արտահայտության առիթով` առանց մեկնաբանությունների եւ խմբագրման։

Արգիշտի Կիվիրյան. - Սերժ Սարգսյանը հիմա էլ փորձում է հայ ազգի գլխին փաթաթել խիյարաբուծության մասին իր գիտելիքները։ Հավանաբար մտածում է, որ եթե ինչքան խիյար կար, լցրեց Հանրապետական կուսակցությունը, ապա կարող է հանդես գալ որպես ավագ խիյարագետ...

Հերմինե Մկրտչյան.-  Տարիներ առաջ, երբ նոր էի սկսել լրագրողական գործունեությունս, Սերժ Սարգսյանը քարոզարշավի շրջանակներում եկել էր Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ։ Մի պապիկ հարց ուղղեց այն ժամանակվա վարչապետին եւ նախագահի թեկնածուին։ Ստացվեց այնպես, որ գյուղապետն, առաջ ընկնելով Սերժ Սարգսյանից, ինքը պատասխանեց հարցին։ Պապիկը երկրորդ հարցն ուղղեց այս անգամ գյուղապետին, ինչը զայրացրեց Սերժ Սարգսյանին. «Լսի, արա՛, հիմա իմ հետ ե՞ս խոսում», դիմելով գյուղացուն ասաց Սարգսյանը։

Մհեր Արշակյան.-  Խիյար եւ վերջ։

Համլետ Կիրակոսյան.- Խիյարը թարս բուսնելու մեխանիկան՝ ըստ Սերժ Սարգսյանի, կամ «Թե ինչու՞ է թարս բուսնում խիյարը»՝ էլի ըստ Սերժ Սարգսյանի...

Լեւոն Մութաֆյան.  Սերժ Սարգսյանը փոխել է նախընտրական հոլովակի սաունդրեկը. «Գարուն եկավ յարս ցանեց խիյար... Յար, խիյարիդ մեռնեմ, յար խիյարիդ մեռնեմ, կանաչ-սիրուն էդ խիյարիդ մեռնեմ»... Երգելու են Մհերն ու Սիլվա Հակոբյանը։

Արգիշտի Կիվիրյան.- Դա այն ժամանակ էր, երբ Չեբուրաշկան եւ Մովսես մարգարեն Սերժի խորհուրդներով ճիշտ ձեւի խիյար էին աճացնում կարմիր ծովի ափին, իսկ չուզող ու լավը չտեսնող հայ ազգը փորձում էր հարամ անել իրենց տոնը...

Նավակ Ճոճողը.- «Խիյարս աչքերիդ...». Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչ։

Սեւակ Հակոբյան.- Սերժ Սարգսյանին չեմ մեղադրում, նա անկեղծ է, մի բան, որ պակասում է թե՛ ժողովրդին, թե՛ կառավարությանը։ Նա Տիգրան Սարգսյանի պես չի ասում՝ վեց ամսից կանեմ, մեկ ամսից կանեմ, եկող շաբաթ կանեմ, ու չի անում։ Նա միանգամից ասում է՝ ժողովո՛ւրդ, ես եկել եմ` ասեմ, որ ինձ վրա հույս չդնեք։ Իսկ ինչո՞ւ է ձայն հավաքելու համար մարզից մարզ անցնող ղեկավարը նման բան ասում, որովհետեւ վստահ է՝ «ընտրվելու է»։

Մանյա Հայրապետյան.- Նախընտրական քարոզչության շրջանակներում Տավուշի մարզում նախագահի հարցին, թե ինչ խնդիրներ ունեն, գյուղացիներից մեկը պատասխանել է. «Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են»։ Փա՜ռք ու պատիվ մեր նախագահին, որ շատ արագ կողմնորոշվել է ու շշպռել. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են։ Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»։ Ուզում եմ չհավատալ, որ մեր երկրի նախագահը նման բան է ասել։ Ասենք, հավատում եմ, սրանից ամիսներ առաջ էլ գյուղացիներից մեկի բողոքին, թե՝ «պարո՛ն նախագահ, տղաներս չեն աշխատում», պատասխանել էր՝ «ծեծի՝ թող աշխատեն»։ Բերանս էլ չի բռնում ասել` բա ձե՞զ (ձերոնց) ով ծեծի, որ աշխատեք։

Չէ, մենք ենք մեղավոր, ես` որպես քաղաքացի, եւ մյուսները, ովքեր հանդգնում են դեռ ապրել այստեղ։ Մենք ենք մեղավոր, որ այսքանից հետո Սերժ Սարգսյանը համարձակվում է պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար առաջադրվել։ Մենք ենք մեղավոր, որ հանդուրժում ենք այսպիսի ղեկավարության գոյությունը։ Եվ հիմա նրա հետագա պաշտոնավարումը մեզ սպառնում է կրկնակի կորստով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30