13.04.2018 06:27 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Սեւանից էլի ջուր բաց կթողնեն

Կառավարությունը երեկվա նիստում ընդունել է «Ոռոգման նպատակով 2018 թվականին Սեւանա լճից ջրառի մասին» որոշում՝ ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու նպատակով։

Ըստ այդմ՝ նախատեսվում է Սեւանա լճից 2018 թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 170 մլն խմ։ Հիմնավորման համաձայն՝ մարտի 5-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 39 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը՝ 482 մլն խմ։

Նկատենք, որ բնապահպանները մշտապես ահազանգում են Սեւանա լճից բաց թողնվող ջուրը խնայելու մասին, սակայն, ինչպես միշտ, այս տարի եւս կառավարությունը ջրի բացթողնումը պայմանավորում է ջրօգտագործողների պահանջով, սակայն փաստարկված հիմնավորումներ չի բերում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30