09.02.2018 06:30 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Հիմա ո՞վ է դասալիքը

Օրերս բրիտանական լրատվամիջոցներից մեկը հրապարակեց Հովիկ Ներսիսյանի պատմությունը։ Վերջինս ժամանակին «Փյունիկ» ֆուտբոլային թիմի խաղացող է եղել, հետո տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ հանդես է գալիս ցածր լիգաներից մեկի թիմում։ Հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք, քանի որ վերադառնալուն պես բանակ կտանեն։ Իսկ ինքը չի ուզում ծառայել, քանի որ ադրբեջանական լուրերից գիտի, որ ամեն օր այնտեղ հայ զինվորներ են զոհվում։

Ժամանակին Հայաստանի ֆուտբոլիստները տարկետման իրավունք ունեին, առանձին դեպքերում՝ կառավարության որոշմամբ ազատվում էին պարտադիր զինծառայությունից, հիմա դա հանել են, Հովիկ Ներսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված, որքան հասկացանք, նա էլ դիմել է դատարան՝ ապաստան տալու խնդրանքով։

Այս պատմությունը մեծ աղմուկ հանեց Հայաստանում։ Հասկանալի է, որ հանրության մի մասը անարգանքի սյունին գամեց Հովիկ Ներսիսյանին՝ դավաճանի պիտակ կպցնելով։ Չասենք դավաճան, սա պարզապես դասալքության դասական օրինակ է։ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզաբանեց, որ առողջական խնդիրներ ունենալու պատրվակով է Լեւոն Ներսիսյանը տարկետում վերցրել եւ հեռացել Հայաստանից։

 «ՊՐԵՍՏԻԺԻ» ՀԱՐՑ Է

Բայց այս նույն օրերին Հայաստանում նմանատիպ մեկ այլ պատմություն եղավ, որն այդպիսի ուշադրության չարժանացավ, ինչպես՝ Հովիկ Ներսիսյանի դեպքում։ ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարեց, որ չի ցանկանում, որ իր զավակները ծառայեն բանակում։ Խոսքը Միհրան Պողոսյանի մասին է` բանանի հայտնի «արքայի»։ Իհարկե, նա այդպես ուղիղ չի հայտարարել։

Նա պարզապես առաջարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել եւ թույլատրել դպրոցահասակ տղաներին շարունակել ուսումը օտարերկրյա դպրոցական հաստատություններում, երբ լրանում է զորակոչի տարիքը։ Ուշադրություն դարձրեք, որ Միհրան Պողոսյանը մինչեւ հիմա կարծես թե ոչ մի անգամ աչքի չի ընկել նման նախաձեռնություններով, մինչեւ հիմա զուտ «կնոպկա» սեղմելու ստանդարտ գործառույթներ էր իրականացնում, իսկ հիմա հանկարծ ու միանգամից օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Պատճառը շատ հասկանալի է. նա երկու զավակ ունի, որոնց զինապարտության տարիքը մանրից մոտենում է։

Եվ հիմա պատգամավորը ոտ ու ձեռ է ընկել, թե ինչպես իր տղաներին ազատի բանակից։ «Պրեստիժի» հարց է. այդ ինչո՞ւ պիտի մեր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները, հանրապետական կարիերիստ ջահելները խուսափեն ծառայությունից, իսկ ինքը՝ իր հնարավորություններով, կապերով, չկարողանա զավակների դասալքության հարցը լուծել։ Ու անունը դրել է՝ թե եկեք օրենքը մի քիչ փոխենք, որ ով օտարերկրյա դպրոցում է սովորում, նա տարկետման իրավունք ունենա, պարզ ասած՝ չծառայի։ Ու մեկը չլինի հարցնի. այդ ինչո՞ւ օտարերկրյա դպրոցը պետք է ինչ-որ առավելություն ունենա հայկական դպրոցի հանդեպ։ Ինչո՞ւ հայկական դպրոցում սովորողը չի կարող տարկետում վերցնել, իսկ օտարերկրյա դպրոցի դեպքում նման հնարավորություն ունենա։ Այսինքն, հայ պաշտոնյան հայկական դպրոցը ստորադասում է արտասահմանյանից։

 ՕՐԵՆՔ՝ ՊԼՍՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմա Միհրան Պողոսյանի եւ Հովիկ Ներսիսյանի միջեւ տարբերությունը ո՞րն է։ Բացարձակապես ոչ մի։ Ավելին, Հովիկ Ներսիսյանը գոնե ազնվորեն խոստովանում է, որ չի ցանկանում ծառայել, զոհվել։ Պարզ տեքստով։ Իսկ սա որոշել է մի ամբողջ օրենք փոխել՝ միայն իր տղաների համար։ Հերիք չէ, որ անարգում է հայկական դպրոցը, մի հատ էլ «Բանակից պլստալու» մասին օրենքի նախագիծ է առաջարկում։

Ու չի էլ թաքցնում, որ իր զավակները ցանկանում են արտասահմանյան դպրոցում սովորել։ Իսկ ինչո՞ւ են ցանկանում այնտեղ սովորել։ Միգուցե դա է՞լ ասի։ Հայկական դպրոցները վատն ե՞ն։ Բա պատգամավոր ես, պարզի, թե ինչու մեր դպրոցներում որակյալ կրթություն չեն տալիս։ Զբաղվիր դրանով, վերհանի կրթական համակարգի թերությունները, այնպես արա, որ օտարերկրյա դպրոցների կրթական փորձը ներմուծվի հայկական դպրոցներ։ Ու քո տղաները դրսում սովորելու ցանկություն չեն հայտնի։ Եթե ընդհանրապես հայտնել են։

Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ Միհրան Պողոսյանի մտահղացումը իրագործվի։ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը ոչ միայն անիմաստ կդառնա, այլ դասալքության նոր ազդակներ կհաղորդի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30