24.02.2017 09:43 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ կա չկա

News-week. WhatsApp Status նոր ֆունկցիան, Youtube-ը հրաժարվում է գովազդից, Android Pay-ը ԱՊՀ-ի շուկայում, առաջին միջազգային Antarctic Biennale-ն, Nokia 3310 հեռախոսի վերադարձը

News-week. WhatsApp Status նոր ֆունկցիան, Youtube-ը հրաժարվում է գովազդից, Android Pay-ը ԱՊՀ-ի շուկայում, առաջին միջազգային Antarctic Biennale-ն, Nokia 3310 հեռախոսի վերադարձը

WhatsApp-ի մասնագետները մեսենջերում ինքնաջնջվող ստատուսների ֆունկցիա են ավելացրել, որը նման է Snapchat-ին եւ Instagram Stories-ին։

Նոր ֆունկցիան կփոխարինի ավանդական ստատուսներին, որոնք կարելի է կարդալ օգտատերերի անվան կողքին։ Միաժամանակ, WhatsApp Status-ը հավելվածի մեջ հնարավոր է կարդալ առանձին էջանիշում, այլ ոչ թե ընդհանուր ժապավենի վրա, ինչպես Instagram-ում։ Ի տարբերություն այլ նմանատիպ սերվիսների, WhatsApp-ում հրապարակումների շիֆրավորման հնարավորություն է նախատեսված։ Սա նշանակում է, որ օգտատերը կկարողանա ինքնուրույն որոշել, թե ընկերներից ով կկարողանա կարդալ հաղորդագրությունը։ Ֆունկցիան թեստավորման ռեժիմում է եւ հասանելի է դեռեւս միայն Նիդեռլանդներում եւ Ֆրանսիայում։

Google-ի Android Pay վճարային ծառայությունը ԱՊՀ շուկայում կգործի այս տարվա գարնանը՝ առաջինը Ռուսաստանում հայտնվելով։ Այն մրցակցություն կկազմի ԱՊՀ որոշ երկրներում արդեն գործող Apple Pay եւ Samsung Pay համակարգերին։ Հիշեցնենք, որ Android Pay-ը Google Wallet վճարային սերվիսի բազայի վրա գտնվող վճարային անկոնտակտ համակարգ է, որի օգտագործման համար անհրաժեշտ է Android 4.4 օպերացիոն համակարգով սմարթֆոնը։ Գնումը կատարելու համար անհրաժեշտ է ընդամենը հեռախոսը մոտեցնել տերմինալին։

Այս տարվա մարտին Անտարկտիդայում կկայանա առաջին միջազգային Antarctic Biennale-ն. գաղափարը 10 տարի առաջ ծագել    է նկարիչ Ալեքսանդր Պոնոմարյովի մեջ, երբ նա առաջին անգամ Անտարկտիդա այցելեց։ «Ակադեմիկոս Սերգեյ Վավիլով» ռուսական գիտահետազոտական նավը մասնակիցների հետ դեպի բիենալե կուղեւորվի փետրվարի 17-ին։ Նավում մոտ 100 նկարիչներ, ճարտարապետներ, հետազոտողներ, գրողներ եւ փիլիսոփաներ կլինեն՝ Ճապոնիայից, Գերմանիայից, Չինաստանից, Արգենտինայից, Իսպանիայից, Մարոկոյից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից։ «Գեղարվեստական նախագծերի ռեալիզացումը նախատեսված է կոնտինենտի սառցե ափերին, օվկիանոսային ջրերում, Անտարկտիդայի օդային տարածքում ժամանման հատվածում, ինչպես նաեւ նավում։ Բիենալեի ծրագրում հետազոտական սեսիաներ, գրողների եւ փիլիսոփայական դիսկուսիաներ կանցկացվեն, ինչպես նաեւ վիդեոարտ-ծրագիր կիրականացվի»,- հայտնում է Antarctic Biennale-ի մամլո ծառայությունը։ Հարավային Արկտիկայի շրջանում ստեղծած օբյեկտները, լուսանկարներն ու վիդեոները, որոնք կբերվեն այդ ճանապարհորդությունից, առաջին անգամ կցուցադրվեն ժամանակակից արվեստի Վենետիկյան 57-րդ բիենալեում, որը կանցկացվի մայիսի 13-ից մինչեւ նոյեմբերի 26-ը։ Ճանապարհորդության արդյունքների հիման վրա, նախատեսվում է վավերագրական ֆիլմերի, ֆոտոալբոմների, իլյուստրավորված գրքերի եւ հեռուստատեսային գեղարվեստական ծրագրերի թողարկումը։

Ֆիննական HMD Global ընկերությունը, ում պատկանում է Nokia բրենդով սարքերի արտադրման իրավունքը, կրկին սկսելու է վաճառել Nokia 3310 բջջային հեռախոսի ամենահաջողակ եւ հայտնի մոդելը։ Ապարատն առաջին անգամ կցուցադրվի այս ամսվա վերջին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress (MWC) էլեկտրոնիկայի ցուցահանդեսին։ Կանխատեսվում է, որ հեռախոսով կօգտվի նոստալգիայով տարված օգտատերերի լայն զանգվածը։ Հիշեցնենք, որ Nokia 3310 հեռախոսն արտադրվել է 2000 թվականին եւ ամենահաջող վաճառվող մոդելներից է եղել։ Ընդհանուր առմամբ, աշխարհում մոդելի 126 մլն սարք է վաճառվել։ Ապարատն այդքան պոպուլյար է դարձել կոնստրուկցիայի եւ մարտկոցի երկար աշխատանքի շնորհիվ։ Արտադրողները խոստանում են թարմացնել մոդելը. հեռախոսը ջրակայուն կլինի, իսկ մարտկոցն՝ ավելի հզոր։

Alphabet ընկերությունը, որի մասն են կազմում Google-ը եւ նրա արտադրությունը, որոշել է հրաժարվել YouTube-ում 30 վրկ տեւողությամբ գովազդային հոլովակներից, որոնց հնարավոր չէ արագ թերթել։ Ընկերության աշխատակիցները պլանավորում են կենտրոնանալ գովազդի այլ ձեւաչափերի աշխատանքի վրա, որոնք ավելի դուրեկան են YouTube-ի օգտատերերի եւ հենց գովազդատուների համար։ Սակայն դա չի նշանակում, որ նման տեսակի բոլոր հոլովակները կանհետանան։ 15 վրկ եւ 20 վրկ տեւողությամբ գովազդը կմնա. նորամուծությունը նախատեսված է 2018 թվականին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30