02.02.2018 05:48 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բուրաստան

Բյութի-թրենդ. տղամարդկանց ձմեռային բույրերը

Բյութի-թրենդ. տղամարդկանց ձմեռային բույրերը

Ձմեռային պարֆումի ճիշտ ընտրությունը հմտություն է պահանջում, քանզի ցուրտ եղանակին տարբեր ակորդներով բացվող բույրի, ընտրված կերպարի եւ բնավորության անհամապատասխանությունը կարող են հակառակ էֆեկտ հաղորդել կեցվածքին եւ սխալ ներկայացնել այն։ Բացի այդ, բույրից կախված է ընկճախտային եղանակին մարդու տրամադրությունը, ուստի որքան այն տաք է, հագեցած եւ մի փոքր համեմված, այնքան ավելի տոնուս եւ ինքնավստահություն պարգեւող, հարմարավետության զգացում փոխանցող էֆեկտ կհաղորդի։

Տղամարդկանց բույրերի հարցում հատկապես կարեւոր է հաշվի առնել կենսակերպը, որին համապատասխան ընտրել պարֆումը, որը մաքսիմալ կփոխանցի օգտատիրոջ բնավորությունը, տրամադրվածությունն ու ներաշխարհը։ Աչքերով դիմավորում ենք, բույրով՝ հիշում։ Ներկայացնում ենք ձմռան համար նախատեսված տղամարդկանց «բնավորությամբ» օծանելիքը։

 

Rouge Bunny Rouge. Silhouette։ Արեւելա-համեմունքային խորը բույրի մեջ դժվար է տարանջատել որեւէ նոտա։ Այն կաշվի եւ փայտի հետ խնկունիի փափուկ ու հարմարավետ հատուկ խառնուրդ է ներկայացնում։ Կորիանդրի, վարդի թերթիկների, վետիվերի, սանդալի եւ գիհու տեսքով այլ արեւելյան նոտաները հարմոնիկ ամպի տպավորություն են ստեղծում։

Penhaligon’s. Savoy Steam։ Բույրը դեռեւս 1872 թվականին ստեղծած բրենդի հիմնադրի Hammam Bouquet լեգենդար բույրի օմմաժ է։ Ունիսեքս-կոմպոզիցիայի սրտում լսվում է ցիտրուսայիններից, թարմ անանուխից, էվկալիպտից եւ ռոզմարինից բաղկացած հստակ կանաչ բազան։ Այնուհետեւ, խորդենու օգնությամբ, տեղի է ունենում անցում դեպի տաք համեմունքներ։

Hermes. Vetiver Tonka։ Այս ունիսեքս-բույրն ընդունված չէ օգտագործել տաք եղանակին, քանզի նրա ընկուզային եւ ծխախոտային ջերմությունը գեղեցիկ է բացվում սառը եղանակին։ Թեթեւ ծխայնություն է փոխանցում վետիվերը, որն իսկույն կլանում է մի փոքր քաղցր սանդալը։ Էլեգանտ կոմպոզիցիա է, որում տղամարդիկ կհավանեն ծխախոտն ու վետիվերը, իսկ կանայք՝ պրալինեն ու կարամելը։

Issey Miyake. L'Eau Majeure D'Issey։ Փայտա-ակվատիկ բույրը կառուցված է իրար միջեւ կոնտրաստող նոտաներով։ Այստեղ են թարմ բերգամոտը, գրեյպֆրուտն ու կաշմերանի (կծու մուշկ) փայտային նոտաները։ Կոմպոզիցիան տաք է, ոչ քաղցր եւ թեթեւ-փայտային։

Amouage. Beach Hut for Man։ Կանաչ-փայտային բույրը հարմար է ուշ աշնան համար։ Նրանում առկա են անանուխի, նարնջի ծաղիկների, գալբանումի, բաղեղի եւ մամուռի թարմ, մի փոքր դառը, հողե եւ քաղցր ծաղկային նոտաները։ Ջերմությունն ուժեղանում է միրայի, պաչուլիի եւ փայտային նոտաների շլեյֆում։

Azzaro. Wanted։ Փայտա-ցիտրուսային բույրը կառուցված է տիպիկ տղամարդկանց նոտաներով՝ լիմոն, կոճապղպեղ, հիլ, վետիվեր, գիհ եւ տոնկայի պտուղներ։ Նրանում առկա են փայտային եւ սառը կծու նոտաները, իսկ կոմպոզիցիան վառ է, հագեցած ու կայուն։

Santa Maria Novella. Acqua di Colonia Melograno։ Դեղատան ֆիրմային բույրը, որը թողարկվում է պարֆումային ջրի, մոմերի եւ բուրավետ փայտիկի ձեւաչափով, իտալերենից թարգմանաբար նուռ է նշանակում։ Նրա բույրը դժվար է փոխանցել, ուստի կոմպոզիցիան բազմաշերտ ու կոնտրաստային է ստացվել։ Այս փունջը պատկանում է փայտային խմբին, որում առավել վառ են մամուռի, վետիվերի եւ պտերի նոտաները։ Քաղցր-արեւելյան ծաղիկները բույրն ադապտացնում են նաեւ կանանց աուդիտորիայի համար։

Demeter Fragrance. Whiskey Tobacco։ Թվում է, թե կոմպոզիցիան միանշանակ տղամարդու է, սակայն նրանում առկա ծխախոտը ծխային չէ, այլ՝ բավականին քաղցր։ Վիսկիի բույրի մեջ ավելի շատ չորացած պտուղներ են զգացվում, քան՝ փայտը, ինչից բույրն ավելի հետաքրքիր է դառնում։ Ջերմ ու հարմարավետ կոմպոզիցիան իդեալական է ձմռան համար։

Franck Boclet. Rebel։ Վարդը բույրի մեջ մի փոքր կարող է տարօրինակ թվալ տղամարդկանց, սակայն նրա հետ այստեղ առկա է հողա-անտառային մամուռը, թեթեւ դառնությամբ խիտ-քաղցր զաֆրանը, ուդը եւ վանիլը։ Կոմպոզիցիան վառ ուդային է, որում վարդը հանգիստ ու թեթեւ է հնչում, ինչն ամբողջությամբ հարմար է տղամարդկանց։

Loewe. Solo Esencial։ Կծու խոտերով գուրմանային թարմ բույրը բացվում է նարդոսի մետաղական երանգով մանդարինի եւ լայմի նոտաներով։ Այնուհետեւ, կոմպոզիցիան պարուրվում է մատե թեյի, հիլի, ուրցի եւ վարդազարդի համեմունքա-կանաչ ակորդով։ Բույրն ավարտվում է դասական փայտային նոտաներով։

V76 by Vaughn. Blue Cedar։ Տղամարդկանց խնամքի համար միջոցների վրա մասնագիտացված բրենդի դեբյուտային բույրի կոմպոզիցիայի կենտրոնում խեժային, տաք եւ մի փոքր քաղցր մայրին է։ Ոչ պակաս հարմարավետ ակցենտների համար պատասխանատու են կոկոսի կաթի, կաշվի ծխային եւ չոր նոտաներն ու դիմափոշու մանուշակը։

Tiziana Terenzi. Foconero։ Ջրային ցիտրուսային կոմպոզիցիա է՝ բերգամոտի, լայմի եւ լիմոնի դառը նոտաներով, որոնք սահուն լրացնում են գիհին, ուրցին եւ նարդոսին։ Վառ հետաքրքիր ակցենտներ են ստեղծում նաեւ խաղային նոտաները՝ իլանգ-իլանգը, հիացինտը եւ հովտաշուշանը։ Շլեյֆում լսվում են համեմունքները, մամուռն ու մայրին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30