12.01.2018 07:39 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Մեր տեղեկությունը հաստատվեց

Երեկ տեղի ունեցած նիստում գործադիրը հավանություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերին։

Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝  շահագործման արգելքը վերաբերում է միայն ապրիլի մեկից հետո ներմուծվող ավտոմեքենաներին, իսկ մինչ այդ ներմուծված ու շահագործված աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող են ազատ տնօրինել դրանք, վաճառել կամ շահագործել։ Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն անդրադարձել էր այս աղմկահարույց նախաձեռնությանը։ Նշել էինք, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի որոշումը լուրջ դժգոհություններ էր հարուցել աջ ղեկ ավտոմեքենաներ ունեցող վարորդների շրջանում։ Ստեղծվել էր «Աջ ղեկ» նախաձեռնություն, որի անդամները բողոքի ցույց-ավտոերթ էին անցկացրել` իրենց դժգոհությունը արտահայտելով իշխանությունների որոշման դեմ։ Տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 26-ին վարորդներին ընդունել է նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանը։ Փակ հանդիպան ժամանակ վարորդները ներկայացրել էին իրենց պահանջները։ Ի դեպ, նշել էինք նաեւ, որ ներքին կարգով  որոշում է կայացվել, եւ հարցը լուծվելու է հօգուտ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների վարորդների։ Մեր տեղեկությունը երեկ հաստատվեց։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30