25.05.2018 06:34 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Արթուր Խեմչյան. «ՃՈ տուգանքները ներելու մասին. ընկերներիցս շատերը պնդում են, որ եթե ներում են տուգանքները, ապա պարտաճանաչ վճարողներին պետք է վերադարձնեն իրենց վճարածը։

Ես բացարձակապես համաձայն չեմ դրա հետ ու ասեմ՝ ինչու... Որովհետեւ երբ համաներումով բանտարկյալներին ազատ են արձակում, ոչ մեկի մտքով չի անցնում, որ դա անարդար է այն բանտարկյալների նկատմամբ, որոնց ժամանակ համաներում չի եղել, եւ նրանք նստել են ամբողջ պատժաչափը։

Ինչո՞ւ ամեն անգամ համաներում իրականացնելիս որեւէ մեկը չի ասել, դե եթե համաներում եք անում, ապա լրիվ պատժաչափը նստածներին պետք է փոխհատուցում տալ։

Բա այդ դեպքում ինչո՞ւ է ընդհանրապես համաներման ինստիտուտը գործում մեր եւ շատ երկրների օրենսդրություններում»։

* * *

Վովա Հակոբյան. «Արմեն Սարգսյանի անվան հանքի եւ պարի պետական թատրոն»։

* * *

Հրանուշ Խառատյան. «Ամեն դատապարտյալին օրական տրամադրվում է 6250 դրամ։ Ամիսը՝ 187.500 դրամ։ Սա համարյա կրկնակի գերազանցում է ուսուցչի, գիտաշխատողի աշխատավարձը։ Հասկանալի է, որ դատապարտյալի վրա ծախսվող գումարների հաշվարկի մեջ, հավանաբար, մտնում են, ազատազրկման վայրերի շինությունների պահպանման, կոմունալ եւ այլ ծառայությունների ծախսերը։ Միաժամանակ հայտնի է նաեւ, որ կալանավայրերում գտնվողների համար մեծ ծախսեր են անում նաեւ նրանց ընտանիքները, հարազատները։ Այդ ծախսերի զգալի մասը բաշխվում է կալանավայրերի «ծառայակազմի» մեջ։ Կալանավայրերի եւ քրեակատարողական հիմնարկների աշխատողները շահագրգիռ են շատ կալանավորներ ունենալում։ Մյուս կողմից այդ վայրերում աշխատողները ստանում են եռակի, երբեմն քառակի բարձր թոշակ։

Բայց ուսուցիչը, գիտաշխատողը... իր լղարիկ աշխատավարձից վճարում է թե եկամտահարկ, թե կոմունալ ծախսեր, եւ պիտի մնացածով ապրի եւ ընտանիք պահի։ Ընդ որում անկախ աշխատանքային ստաժից, նրանց թոշակային հավակնությունները հազիվ ձգում են 50։000 դրամը։ Կասկած չկա, որ մեկ անձի հաշվով կենսապահովման համար ամսական 187.500 դրամ եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացիների, չորս անձի հաշվով 750։000-ից ավել ընտանիքների մեջ հանցագործությունների քանակը կտրուկ կնվազի։ Կտրուկ կնվազեն նաեւ անելանելի վիճակներից առաջացող ագրեսիան, դեգրադացիան, ծուլությունը, ապատիան... Ներկա վիճակը խրախուսում է կալանավայրերում մարդկանց քանակն ավելացնելուն»։

* * *

Յուլիա Անտոնյան. «Ու կրկին ԱՅԲ-ի մասին։ Մի վայվույ է բարձրացել, թե ԿԳ նախարարը հարձակվում է մեր ամենալավ, ամենաորակով եւ այլ դպրոցի վրա։ Բազմիցս անգամ գրել եմ սոցցանցերում ու նորից կփորձեմ պարզաբանել, թե ինչու ԱՅԲ-ը, Քվանտը, եւ այլ վճարովի ու ընտրողականության սկզբունքով աշխատող դպրոցները վնասակար են մեր հանրակրթական համակարգի համար։ Նախ, մեր բոլոր մասնավոր դպրոցների դեպքում պետք է ապահովել պետական ռեսուրսներից չօգտվելու սկզբունքը։ Բայց դա միակ ու թերեւս ամենագլխավոր փաստարկը չէ։ Խնդիրները հետեւյալն են. Այբը, Քվանտը, Դիլիջանը, նախատեսվող Արարատյան բակալավրիատի դպրոցները, անգամ որոշ չափով ֆիզմաթը (որը պետական է) աշխատում են օլիգարխիայի սկզբունքով։ Դրանք «օլիգարխ» դպրոցներ են, քանի որ իրականացնում են «էլիտայի» ձեւավորման ծրագիր։ Նրանք ընտրում են բնածին շնորհալի, մոտիվացված ու հավակնոտ աշակերտներին, ավելի բարձր քան հանրային դպրոցում աշխատավարձերի դիմաց լավագույն ուսուցիչներին եւ ստեղծում են փակ, մեկուսացված տարածքներ, «ջերմոցային» պայմաններով»։

* * *

Արման Բաբաջանյան. «Ուրեմն ասեմ ձեզ` էսօր հեղափոխությունից հետո առաջին անգամ մաքսազերծում արեցի ... մե հրաշք, մե անհավատալի բան։

1. Մաքսազերծումը կատարվեց մեր ներկայացրած մաքսային արժեքով, ինչն անհավատալի բան է մանավանդ Դուբայից ներմուծումների համար։ Եթե նույնիսկ ապրանքի գները բարձր էին լինում իրենց հսկիչ գներից, միեւնույն է էլի 10%-ով բարձրացնում էին։

2. Գնահատելիս համակարգը տվեց կանաչ ուղի, ինչն էլի քիչ հավանական էր Դուբայից ներմուծումների դեպքում։

3. Իսկ մաքսային տերմինալից ապրանքը ստացա 5 րոպեում, առանց բեռը զննելու, ինչպես եւ նախատեսված է կանաչ ուղու դեպքում, սակայն նախկինում ոչ ոք բանի տեղ չէր դնում եւ առանց բացառության մանրակրկիտ զննվում էր։ Արդար լինելու համար ասեմ, որ այս բարելավումը սկսել էր կիրառվել միայն վերջերս, Վարդան Հարությունյանի օրոք»։

* * *

Հակոբ Բադալյան. «Հանրային խորհուրդը ինչ-որ առաջարկներ ա ներկայացնում նոր վարչապետին ու կառավարությանը։ Բայց դրանց մեջ չկա ամենակարեւոր կամ միակ իմաստավոր ու ադեկվատ առաջարկը՝ «լուծարեք մեզ, մենք չունենք ինքնալուծարման ուժ»։

* * *

Էդուարդ Սեհելյան. «Այնտեղ, որտեղ ավարտվում է կարգին ասֆալտը, սկսվում է ՀՀ սահմանը»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30