08.09.2017 10:13 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. ժամանակակից 7 էֆեկտիվ կոսմետիկ թերմալ ջրերը

Բյութի-բառարան. ժամանակակից 7 էֆեկտիվ կոսմետիկ թերմալ  ջրերը

Թերմալ ջրերը շատերի համար օրվա խնամքի անբաժանելի մասն են դարձել։ Այս միջոցը օգտակար է մաշկի համար, բարձրացնում է տոնուսը եւ թարմացնում։ Այսօր աշխարհում տարբեր տեսակի եւ բաղադրությամբ, ինչպես նաեւ նշանակության թերմալ ջրեր են արտադրվում, եւ կոսմետիկ բրենդները շարունակում են մրցակցել` նորանոր օգտակար բաղադրիչներ ավելացնելով։ Ներկայացնում ենք 7 լավագույն փորձված, թրենդային դարձած եւ բոլորովին նոր կոսմետիկ թերմալ ջրերը։

La Roche-Posay. Anthelios 50+XL Ultra Light Mist արեւապաշտպան թերմալ ջուր։ SPF50 արեւապաշտպան ֆիլտրով թերմալ ջուրն իր բաղադրության մեջ յուղեր եւ դիմափոշի է պարունակում։ Միջոցը հավասարեցնում է մաշկի գույնը, հանգստացնում է այն եւ հարմար է զգայուն մաշկի համար։

Kenzoki. Fresh Lotus Water թարմ լոտոսի ջուր։ Այս միջոցը թերմալ ջուր եւ տոնիկ է, որը խոնավացնում է մաշկը, թարմացնում է այն եւ բավականին հաճելի բույր ունի։ Բաղադրության մեջ  լոտոսի ջրից 100%-ոց օրգանիկ ջուրն է, որը հագեցած է հանքային աղերով ու եթերային յուղերով։ Ցերեկային ժամերին այն կարելի է օգտագործել դեմքին, իսկ երեկոյան մաշկը սրբել ջրով թաթախված բամբակով։ 

Lumene. Valo Glow Refresh Hydrating Mist դեմքը թարմացնող մառախուղ։ Valo գծից դեմքի փայլի համար սփրեյը իր բաղադրությամբ տոնիկ է հիշեցնում, որում արկտիկական ճախնամորու էքստրակտները եւ C վիտամինը միախառնված են արկտիկական աղբյուրի ջրով։ Մառախուղը խոնավացնում եւ թարմացնում է հյուծված մաշկը։

Avene. Thermal Spring Water զգայուն մաշկի համար թերմալ ջուր։ Նեյտրալ pH-ով եւ մինիմալ բաղադրությամբ աղերով հիպոալերգիկ թերմալ ջուրը ավելի քան 10 միներալներ է պարունակում, որոնց թվում են հակաբակտերիալ հատկությամբ ցինկը, կոլագենի արտադրմանը նպաստող պղինձը եւ այլն։ Միջոցը հարմար է բոլոր նրանց համար, ովքեր ունեն ակնե կամ քերծվածքներ, արեւից գրգռված մաշկ, ինչպես նաեւ հարմար է դեպիլիացված մաշկի համար։

Valmont. Water Falls մաքրող ջուր։ Մաքրման համար ալոեի, տերեփուկի ու ալանտոինի պարունակությամբ բազմաֆունկցիոնալ ջուրը նախատեսված է դեմքի մաշկի խոնավացման եւ այտուցվածությունը հեռացնելու համար։ Այն հարմար է մակիյաժը հեռացնելուց հետո դեմքը կարգի բերելու համար։ Այս ջրով թաթախված բամբակյա  թրչոցները երեկոյան կարելի է օգտագործել որպես կոմպրես։

Sisley. Floral Spray Mist ծաղկային ջուր։ Այս թարմացնող ջուրը, հատկապես, հարմար է բոլոր նրանց համար, ովքեր հաճելի բույրով բյութի-միջոցներ են սիրում։ Ջրի բաղադրության մեջ է մտնում տարբեր ֆունկցիոնալով բուսական էքստրակտների շարքը։ Այս ունիվերսալ միջոցը գործում է որպես դիմահարդարման բազա եւ դիմահարդարման ֆինիշային շտրիխ։

Caudalie. Eau de Raisin խաղողի ջուր։ Սփրեի գլխավոր բաղադրիչը բրենդի արտադրանքի համար ֆիրմային դարձած խաղողի ջուրն է, որը հայտնի է իր հանգստացնող, խոնավացնող եւ թարմացնող գործողությամբ։ Միջոցը կարելի է օգտագործել օրական մի քանի անգամ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30