03.10.2013 17:14 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Որոշումն ընդունվեց

Ովքեր են համաներվելու

Երեկ ՀՀ Ազգային ժողովը համաներման մասին որոշում է ընդունել, որը ներկայացրել էր Սերժ Սարգսյանը։

Հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների, քաղաքացիների խնդրանքը, ներկայացնում ենք այդ որոշման կարեւորագույն կետերը։

Համաձայն որոշման` պատժից ազատել.

Այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

Այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է նշանակվել։

Այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել։

Այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ։

Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 60 տարին լրացած անձանց։

Հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել։

Սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց։

Այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են, ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն։

Այն անձանց, որոնք ՀՀ կամ ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպեu նաեւ ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով նրանց հավաuարեցված անձանց ամուuին, զավակ կամ ծնող են եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն։

Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնք դատապարտվել են`

առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը.

առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ երրորդը։

Այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար պատիժ է նշանակվել`

առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում.

առավելագույնը տաuը տարի ժամկետով ազատազրկում եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ կրել են ոչ պակաu, քան պատժի մեկ քառորդը։

Քրեական հետապնդում չհարուցել եւ քրեական հետապնդում չիրականացնել, ինչպեu նաեւ կարճել մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանի վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնցով`

անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.

անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.

uույն որոշման 3-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիuի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեuված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում։

Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահuկողությունը։

Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31