30.03.2018 06:15 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. դեմքի դժգույն մաշկի դեմ կոսմետիկ լուսարձակ-միջոցներ

Բյութի-բառարան. դեմքի դժգույն մաշկի դեմ կոսմետիկ լուսարձակ-միջոցներ

Ձմռան եղանակային տատանումներից մաշկը խամրած տեսք է ձեռք բերում, որն առավել արտահայտվում է գարնանը, երբ եղանակային փոփոխությունն առավել արտահայտվում է դեմքի մաշկի վրա։ Այս դեպքում շտապ օգնության են հասնում արդեն ստուգված եւ նոր սեզոնային կոսմետիկ միջոցները։ Ներկայացնում ենք կոսմետիկայի աշխարհի առաջատարներին, որոնք հեռացնում են տարվա մռայլ եւ երկար ժամանակահատվածի տհաճ հետեւանքները։

AVEDA. Tulasara Renew Morning Creme Matinale արթնացնող քսուք։ Մատուտակ, կոճապղպեղ, մաթ եւ հազրեվարդ՝ այս ամենը Aveda-ից մաշկի համար իսկական դելիկատեսի բաղադրատոմսն է։ Բավական է այն հասցնել յոգայի եւ կանաչ սմուզիի միջեւ ընկած ժամանակահատվածում, եւ մաշկը պատրաստ կլինի ցանկացած հարձակման՝ ազատ ռադիկալներին կամ կնճիռներին։ Հասմիկի, երիցուկի եւ թուրինջի բույրը կօգնի պահպանել սկսվող օրվա թարմ տրամադրությունը։

CLARINS. Hydra-Essentiel Moisturizing Reviving Eye Mask աչքերի շրջանում խոնավացնող եւ թարմացնող դիմակ։ Քնի անբավարարությունը եւ «մութ» եղանակն ունակ են «զոմբիացնել» աչքերը։ Այս նախանշանների դեմ պայքարում է կալանհոեի, թելուկի եւ ձիու շագանակի էքստրակտով դիմակը։ Քսուքա-գելային հյուսվածքը 10 րոպեում հեռացնում է հոգնածության հետքերը, իսկ սիստեմատիկ օգտագործման դեպքում՝ մուգ շրջաններն ու կնճիռները։

METHODE JEANNE PIAUBERT. Essence de Beaute դիմահարդարումը ֆիքսող խոնավացնող սփրեյ-լոսյոնը։ Այս բյութի-հրաշքը առավոտյան արթնացնում եւ հանում է մահճակալից ավելի նուրբ ու էֆեկտիվ, քան՝ զարթուցիչը։ Աղավնիճով, անանուխով եւ լորենիով նոր լոսյոնը ավելի երկար է պահպանում դիմահարդարումը, մաշկին փայլ ու հաճելի բույր է պարգեւում։

BOBBI BROWN. Remedies Skin Brightener No. 42  դեմքի փայլի համար շիճուկ։ Բնական էքստրակտների բարձր կոնցենտրացմամբ էլիքսիրը լուծում է լոկալ խնդիրներ. այս շիճուկն անհրաժեշտ է զբաղված անձանց համար։ Սալորը, ջրիմուռները եւ մաթը, ժամանակի մեքենայի պես, մաշկը հանգստի են վերադարձնում առողջ գույնով եւ փայլով։ Օգտագործման ընթացքում նկատելի է դեմքի հարթ ծածկույթն ու պիգմենտների նվազումը։

PERRICONE MD. Pre։Empt Series Refreshing Shower Mask ցնցուղային թարմացնող դիմակ։ Իդեալական մաշկ կարելի է ստեղծել 4 շաբաթվա ընթացքում. բժիշկ Փերիքոնի ստեղծած դիմակը հատուկ ցնցուղ ընդունելիս օգտագործելու համար է, քանզի ջերմության եւ խոնավության ներգործությամբ նրա բաղադրիչներն ավելի արագ ու արդյունավետ են ազդում։ «Սառնությամբ» գելային հյուսվածքը մաշկը պաշտպանում է ջրազրկումից։

WYCON COSMETICS. Intuition Primer փայլի էֆեկտով փրայմեր։ Մաշկի խնամքի միջոցներն ակնթարթային արդյունք չեն ապահովում, սակայն հայլայթերը արտակարգ է աշխատում։ Դիմահարդարման տակ հասցվող քսուքային հիմքում առկա է մարգարտա-վարդային կայծերի չափաբաժինը, որոնք դեմքի տոնն ավելի հարթ են դարձնում։ Էֆեկտը միայն վիզուալ չէ. խոնավացնող հյուսվածքը մաշկը պաշտպանում է չորությունից։

PAYOT. Peeling Oxygenant Depolluant մաշկի վերականգնման էֆեկտով փրփուր։ Այս փիլինգ-դիմակը խամրած եւ թթվածնի անբավարարությամբ տառապող մաշկի համար իսկական փրկություն է։ Ազնվամորու, նարնջի, լիմոնի եւ հապալասի մրգային թթուներից կոկտեյլը հեռացնում է աղտոտվածություններն ու մեռած բջիջները, մաշկը հագեցնում է թթվածնով եւ չեզոքացնում է տոքսինները։ Փրփուրը դեմքին մնում է 5 րոպե, այնուհետեւ թարմացնում է այն։

SHISEIDO. Future Solution LX Total Radiance Foundation փայլի էֆեկտով տոնային միջոց։ Այս տոնային քսուքը կարող է իսկական հրաշքներ գործել։ Այն հարմարեցնում է փայլը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությանը. ցերեկը փայլփլում է զուսպ, երեկոյան՝ պաշտոնապես կայծակնային։ Այս էֆեկտով արթնանում է անգամ ամենախամրած դեմքը։

LANCOME. Drap’Pink Blush Subtil Creme կարմրաներկ-հայլայթեր։ Դրեյփինգը հայլայթերի եւ կարմրաներկի երկու երանգների օգնությամբ հասցված կոնտուրինգն է։ Այս հնարքն, ի տարբերություն շագանակագույն երանգներով սկուլպտավորման, թարմացնում է դեմքը եւ այն չպարտադրող է դարձնում։ Կորալային գույնի այս միջոցն անհրաժեշտ է հասցնել այտոսկրերի տակ, մանուշակագույնը՝ մի փոքր բարձր, իսկ նրանց վերեւում տուշավորվում է հայլայթերը։ Քսուքային հյուսվածքը թույլ է տալիս դա անել ավելի դյուրին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30