22.06.2017 07:45 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բյութի-նյուզ. այս ամռան դեմքի հիթային բրոնզատորները

Բյութի-նյուզ.  այս ամռան դեմքի հիթային բրոնզատորները

Ամառային եղանակը Հայաստանում կանխատեսելի է, այնպես, ինչպես մի շարք կուրորտային քաղաքներում: Ամեն դեպքում արեւայրուքի սիրահարները անհանգստանալու պատճառ չունեն. ամեն տարի կոսմետիկ խանութների ցուցափեղկերում հսկայական քանակությամբ միջոցներ են հայտնվում, որոնց շնորհիվ մաշկը ակնթարթորեն թուխ է դառնում: Գոյություն ունի արհեստականորեն թուխ մաշկ ստեղծելու միտում. դիմափոշիները, քսուքները, գելերը եւ այլ բրոնզացնող միջոցները կօգնեն ոչ միայն ստեղծել, այլ նաեւ ընդգծել հարթ ու ստացված արեւայրուկը բոլոր նրանց մոտ, ովքեր գտնվում են հանգստի մեջ կամ նոր են վերադառնում արձակուրդից: Ներկայացնում ենք այս ամառվա արեւային վաննաների եւ դրանցից հետո մաշկը խնամելու բյութի-նորույթները:

Chanel. Les Beiges կրուիզային հավաքածուի լուսարձակող դիմափոշի: Ժամանակին Կոկո Շանելը համոզել է աշխարհին, որ ամռանը թեթեւ արեւայրուկով մաշկը շատ գեղեցիկ է: Այդ պահից կոսմետիկ բրենդներն անընդմեջ բյութի-նորույթներ են ներկայացնում, որոնք թույլ են տալիս ամառային վառ ու արեւային մեյք-ափ ստեղծել: Ֆրանսիական նորաձեւության տունը Les Indispensables De L'Ete կրուիզային կոսմետիկ հավաքածու է ներկայացրել. գծում ներկայացված են շրթներկեր, որոնցում երանգի հագեցվածությունը համադրվում է թեթեւ փայլով, տուշ, աչքերի մատիտ, եղունգների կայուն լաք եւ Les Beiges լուսարձակող դիմափոշի: Բյութի նորույթը ստեղծված է 5 ունիվերսալ երանգներով: Որպես կանոն դիմափոշին իդեալական է կոնտուրինգի եւ թեթեւ արեւայրուկի ստեղծման համար:

Dior. Dior Bronze ավտոբրոնզանտների նոր գամմա: Ամառային սեզոնին ընդառաջ Dior նորաձեւության տունը Dior Bronze արեւապաշտպան միջոցների նոր գամմա է ներկայացրել, որոնք ոչ միայն հոգ են տանում մաշկի մասին, այլ նաեւ թեթեւ նուրբ բույր են հաղորդում, օգնում են հասնել բնական արեւայրուկի էֆեկտին: Գծի հիմքում ընկած ֆորմուլայի շնորհիվ մաշկը պարուրված կլինի փայլող «արեւային վուալով»: Թեթեւ հասցնումը, հավասարաչափ բաժանումը, խնամքը եւ բնական արդյունքը կիսաթափանցիկ հյուսվածքի արդյունք է: Huile Protectrice Hale Sublime SPF 15 պաշտպանող օճառը խորհուրդ է տրվում հասցնել յուրաքանչյուր արեւային վաննան ընդունելուց առաջ: Lait en Brume Protecteur Hale Sublime SPF 30 խոնավացնող կաթը նպաստում է արեւայրուկին եւ հասցնելուց հետո այն արեւի տակ պահպանելուն: Cremes Protectrices Hale Sublime SPF 30 եւ SPF 50 թեթեւ քսուքները մաշկը պահպանում են հետքերի առաջացումից եւ ծերացման նախանշաններից, որոնք պայմանավորված են արեւային ճառագայթների բացասական ազդեցությամբ: Բոլոր նորույթները կաթնային թթու են պարունակում, որը հավասարեցնում է մաշկի ռելիեֆը, իսկ արեւայրուկի էֆեկտը արտացոլվում է աստիճանաբար՝ փայլփլուն մասնիկներով շահեկան արտահայտվելով:

Guerlain. Terracota Sun Tonic բրոնզացնող ջրակայուն դիմափոշի: Այս սեզոնին Guerlain-ը առաջին անգամ ջրակայուն տարբերակում ներկայացրել է իր Terracota կուլտային դիմափոշին, որի շնորհիվ մաշկը անթերի տեսք կպահպանի ծովափում եւ լողավազանի կողքին: Tan Prolonging հարստացած կոմպլեքսի ֆորմուլայի շնորհիվ ուժեղացնում է արեւայրուկի ինտենսիվությունն ու երկարացնում է նրա կայունությունը: Terracota Sun Tonic լիմիտավորված արտադրանքը ներկայացված է 03 ունիվերսալ երանգում: Նորույթներով, լիմիտավորված, մշտական կամ կոլեկցիոն տարբերակներով կոսմետիկ միջոցները թույլ են տալիս սեզոնին ցանկալի արեւայրուկի հասնել, ազատ կառավարել գույնի ինտենսիվությունը եւ ընտրել երանգի մատտ կամ մարգարտափայլ էֆեկտը:

Inglot. AMC արեւայրուկի էֆեկտով եւ փայլփլուն մասնիկներով քսուքներ: Ապրանքանիշի կատալոգը գայթակղում է 2 միջոցներով՝ դեմքի եւ մարմնի մաշկի արեւայրուկի էֆեկտով AMC քսուքը, ինչպես նաեւ մարմնի եւ դեմքի մաշկի համար փայլփլուն մասնիկներով AMC քսուքը: Առաջին միջոցը թեթեւ է հասցվում, մաշկին բնական տեսք եւ բրոնզային երանգ է հաղորդում: Գեղեցիկ արեւայրուկ ստանալու եւ տեւական էֆեկտի համար անհրաժեշտ է մի փոքր քսուք, որը հետքեր չի թողնում հագուստին: Երկրորդ միջոցում, մարգարտափայլի մոլեկուլների շնորհիվ, մաշկը սկսում է փայլել՝ շահեկան ընդգծելով մարմնի կոնտուրը: Երկու միջոցներն էլ ներկայացված են տարբեր երանգներով, իսկ փայլփլուն քսուքը կարելի է օգտագործել տոնային հիմքի, բալզամի կամ մաշկի մուսսի հետ:

Murumuru. Physicians Formula Butter Bronzer յուղ-բրոնզեր: Խիտ հյուսվածքների սիրահարներին առաջարկվում է բրազիլական աստվածուհու փայլուն մաշկի էֆեկտով բրոնզերը: Հյուսվածքը կարագ է հիշեցնում եւ իր մեջ դիմափոշային եւ քսուքային բրոնզերի առանձնահատկություններն է համադրում: Այն մաշկը սնուցում է բազմապիսի յուղերով եւ հարթեցնում է՝ բրոնզային իդեալական ֆինիշ ապահովելով: Կոմպլեկտում առկա է բրոնզերը հասցնելու ունիկալ սպունգը, որը մշակված է հատուկ նման քսուքա-դիմափոշային հյուսվածքով միջոցները հասցնելու համար:

Tom Ford. Soleil Color Collection ամառային լիմիտավորված հավաքածուի բրոնզացնող դիմափոշի: Կոսմետիկայի նոր ամառային հավաքածուն ոգեշնչված է մայրամուտի գույներով ու արեւայրուկով մաշկի երանգներով եւ ներկայացված է շքեղ բրոնզերներով, հայլայթերով, ստվերաներկերով ու շրթներկերով, որոնք ինովացիոն ֆորմուլայի շնորհիվ իդեալականորեն նստում են կոպերին, շուրթերին եւ այտերին՝ ապահովելով հակատարիքային խնամքն ու սնուցումը: Անփոխարինելի է Ultimate Bronzer միջոցը, որը հեղուկ եւ դիմափոշային հյուսվածքների կոմբինացիա է: Բյութի-նորույթը ներկայացված է 2 տեսակ ծածկույթներով՝ մատտ եւ փայլփլուն (շիմեր): Միջոցը չի չորացնում մաշկը եւ պահպանվում է մինչեւ 10 ժամ: Bronzing Gel-ը մաշկի վրա ակնթարթորեն բնական փայլ է ստեղծում: Այն հարմար է ցանկացած երանգի մաշկի համար, վերականգնում եւ թարմացնում է՝ ոսկեգույն փայլ հաղորդելով: Բացի այդ,  թեթեւ ֆորմուլան դիմահարդարման համար լավագույն բազա է, որը նաեւ հակատարիքային խնամք կապահովի:

Avon. Contour Duo 2 in 1 բրոնզեր եւ հայլայթեր: Այս սեզոնին բրենդը ներկայացրել է բրոնզերների նոր գծեր: Սկուլպտուրային դիմափոշին իր մեջ հայլայթեր եւ բրոնզատոր է ներառել: Առաջինով հարմար է բացացնել մաշկի առանձին մասերը, երկրորդով՝ մաշկին թեթեւ թխություն եւ փայլ հաղորդել:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30