21.02.2017 08:50 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Սեյսմիկ Week End

Սեյսմիկ Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԿՈԼՈՒՄԲԻԱ։ Բոգոտայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 1 ոստիկան է զոհվել, 31-ը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել։ Հայտնի է, որ հզոր պայթուցիկ սարքը պայթել էր ոստիկանական կորտեժի ընթացքի ժամանակ եւ մի քանի շենք  վնասել։

ՉԻԼԻ։ Երկրի հյուսիսային մասում 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Սոկայրե քաղաքի մերձակայքում, 266 կմ խորության վրա։ Տուժածների եւ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում։

ԲԵԼԳԻԱ։ Լեվեն քաղաքի կայարանի մոտակայքում, էլեկտրագնացքի` երկաթգծերից դուրս գալու հետեւանքով, 27 մարդ տուժել է, 1-ը՝ զոհվել։ Միջադեպի հանգամանքները դեռ պարզված չեն։

ԱՐԳԵՆՏԻՆԱ։ Մենդոս շրջանում դեպի Չիլի ընթացող ավտոբուսի վթարի հետեւանքով 19 ուղեւոր զոհվել է, 21-ը՝ վիրավորվել։ Մայրուղում վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է չիլիական TurBus ընկերությանը. մահացածների թվում կան Չիլիի, Արգենտինայի եւ Հաիթիի քաղաքացիներ։ Ըստ նախնական տվյալների, վարորդը չի կարողացել կառավարել ղեկը։

Սան-Սալվադոր-դե-Ժուժույ քաղաքի մերձակայքում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի օջախը գտնվել է 200,6 կմ խորության վրա։ Տուժածների կամ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Անվտանգության ուժերը երկրի կենտրոնական մասում ոչնչացրել են «Ալ-Քաիդա» տեռորիստական կազմակերպության լիդերներից մեկին, ով նպաստել է կառավարության դեմ մարտերին 30,000 կամավորների ուղարկմանը։ Սաիֆուլա Ախթարը Գազնի շրջանում ղեկավարել է տեռորիստների վերապատրաստման 2 ճամբարները։

ՃԱՊՈՆԻԱ։ Տատիկավա քաղաքի 7 դպրոցների ավելի քան 800 աշակերտները սննդային թունավորում են ստացել։ Ըստ տեղեկատվության, երեխաները բողոքել են որովայնի շրջանում ցավերից եւ սրտխառնոցից։ Կանխատեսվում է, որ դպրոցականները թունավորվել են ճաշերից, որոնք քաղաքում պատրաստում է դպրոցների համար սնունդ պատրաստող կոմբինատը, որտեղ այժմ սանիտարական ստուգում է անցկացվում, հաստատությունը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը։

ՍՈՄԱԼԻ։ Մոգադիշոյի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 35 մարդ զոհվել է, մոտ 40-ը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել։ Պայթյունի պատճառը բեռնատար մեքենայում տեղադրված ռումբն է եղել։ Միջադեպի պատասխանատվությունը դեռեւս ոչ մի տեռորիստական խմբակցություն չի ստանձնել։

ԻՐԱՔ։ «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցությունից ազատագրված Մոսուլ քաղաքի արեւելյան մասում իրականացրած 2 տեռակտերից 5 մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ` վիրավորվել։ Տեռակտերն իրականացրել են մահապարտ-տեռորիստները` Զուհուր շրջանի ռեստորանների եւ խանութների մասում ու զինվորական անցակետում։

ԹԱՅՎԱՆ։ Կղզու ափամերձ տարածքում 4,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Թայդուն շրջանի մերձակայքում, 33,2 կմ խորության տակ։ Տուժածների կամ փլուզումների մասին տեղեկատվություն չի հայտնվում։

ԹՈՒՐՔԻԱ։ Շանլիուրֆա շրջանի Վիրանշեհիր քաղաքում իրականացրած տեռակտի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել։ Հանցագործությունն իրականացնելու կասկածանքով 26 մարդ է ձերբակալվել։ Հայտնի է, որ դատավորների եւ դատախազների հանրակացարանի մոտակայքում ականապատ ավտոմեքենա է պայթել։ Մեքենան քաղաք է ժամանել Մարդին շրջանից, նրա սեփականատերը նույնպես, ձերբակալված է։ Ըստ իշխանությունների, տեռակտի հնարավոր կազմակերպիչը Քուրդստանի աշխատավորների կուսակցությունն է։

ԱՄՆ։ Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներին սուտ նորություններ հրապարակելու պատճառով ժողովրդի թշնամիներ է անվանել։ «Կեղծ նորություններ տարածող ԶԼՄ-ները (The New York Times, NBC, ABC, CBS, CNN) իմ թշնամիները չեն, դրանք ամերիկյան ժողովրդի թշնամիներն են»,- իր Twitter-ում գրառել է Թրամփը։

Նախագահ Դոնալդ Թրամփի կորտեժի ուղղությամբ քար է նետվել։ «Գաղտնի ծառայությունը հետաքննություն է անցկացնում այն բանից հետո, երբ Ֆլորիդայում նախագահ Թրամփի կորտեժի մեքենային ինչ-որ առարկա է հարվածել»,- ասվում է ABC News-ի Twitter-ում։ Ժամեր անց, Ֆլորիդայի իշխանությունները պարզել են դեռահասների ինքնությունը, ովքեր անհայտ առարկա են նետել նախագահի մեքենայի ուղղությամբ։ Նրանցից մեկը, որը միջնակարգ դպրոցի աշակերտ է, արդեն խոստովանել է իր արարքը։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Նախընտրական կանխատեսելի լուզերությունն ու բոլիվուդյան սցենարները։ 

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30